Թրամփի հատուկ բանագնացն առաջին հանդիպումներն է անցկացրել Կիևում

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկիի հետ։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Քելլոգը բանակցություններ է վարել հետախուզական գերատեսչությունների, հատուկ ծառայությունների ղեկավարների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

«Մեզ համար կարևոր է, որ Քիթ Քելլոգը ստանա ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում, մեր ազգի տոկունության և ոգու մասին, որոնք անփոփոխ են մնացել այս տարիների ընթացքում։ Կարևոր կլինեն մարտադաշտում տիրող իրավիճակի մասին տեղում գտնվող զինվորական հրամանատարության և հրամանատարների ճեպազրույցները»,- հայտնել է Երմակը։

Ինքը՝ Զելենսկին, մտադիր է Քիթ Քելլոգին ընդունել փետրվարի 20-ին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Ամերիկայի հետ հանդիպումը և աշխատանքն ընդհանուր առմամբ լինի կառուցողական: Ամերիկայի և Եվրոպայի հետ աշխարհը կարող է ավելի հուսալի լինել, և դա է մեր նպատակը»,- ​​նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Քիթ Քելլոգը Կիև է ժամանել փետրվարի 19-ի առավոտյան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի