ՌԴ քաղաքացին քաղաքական հետապնդման պատճառով փորձել է ապաստանել ՀՀ-ում. Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ռոման Շկլովերը հստակ քննադական վերաբերմունք ունի Վլադիմիր Պուտինի ռեժիմի նկատմամբ, ուստի՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ատելության խոսքի տարածման հոդվածի հատկանիշներով, ակնհայտ քաղաքական հետապնդում է իր դիրքորոշման համար»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երեկ իրենց գրասենյակի կողմից տարածած ահազանգին։

Սաքունցի խոսքով՝ Ռոմանն այս պատճառով է փախուստի դիմել Ռուսաստանից և ապաստան փորձել գտնել Հայաստանում, ուստի՝ ՀՀ ոստիկանությունն ուղղակի իրավունք չուներ նրա մոտ թողնել այն երկրի ներկայացուցիչներին, որոնցից, փաստացի, նա հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով։

Անդրադառնալով այս միջադեպի մասով Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը, Սաքունցը նշեց.

«Շնորյակալություն այդ պարզաբանման համար, քանի որ այսպես պատկերն ավելի պարզ է դառնում»։

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն պարզաբանել էր, որ ՀՔԱՎ հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից փետրվարի 13-ին հրավիրվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժին.

«ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին (2015թ. Դուշանբե) կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները գտնվել են ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժնում։ Նշված կանոնակարգի 7-րդ գլխի 48-րդ կետի պահպանմամբ՝ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է նշված անձի փաստաթղթավորումը հետախուզման կապակցությամբ և, խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում, հետախուզվողն ազատ է արձակվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։