Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի խափանման մասին

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային մեղադրել է հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը խաթարելու մեջ, որը, ըստ ամերիկյան վարչակազմի, թույլ կտար վերադարձնել Կիևին աջակցելու համար ծախսված միջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք գործարք ունեցանք հազվագյուտ հողերի և մետաղների վերաբերյալ, և նրանք խափանեցին այդ գործարքը երկու օր առաջ»,- ասել է Թրամփը Մայամիում ներդրումային ֆորումի ժամանակ:

Իր ելույթում Թրամփը շարունակել է հարձակումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ ասելով, որ ԱՄՆ-ը 350 միլիարդ դոլար է ծախսել Կիևին օգնության համար, սակայն, ի տարբերություն եվրոպական երկրների, դրա դիմաց ոչինչ չի ստացել։

«Մինչ ԱՄՆ-ը ոչինչ չի ստանում դրա դիմաց, նրանք [Եվրոպան] հետ են ստանում իրենց գումարները»,- ասել է նա:

Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է օգտվել Ուկրաինայի հանքային ռեսուրսներից՝ Կիևին օգնության դիմաց: Նրա խոսքով՝ ուկրաինական «տարածքը հսկայական արժեք ունի հազվագյուտ հողային մետաղների առումով»։

«Ես ուզում եմ, որ մեր փողերն ապահով լինեն, քանի որ մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում»,- ասել է Թրամփը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ Կիև կատարած այցի ժամանակ ուկրաինական կողմին է ներկայացվել գործընկերության համաձայնագրի նախագիծը, որը ներառում է ներդրումներ հանքային ռեսուրսներում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են ուսումնասիրել այն։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ըստ որի՝ ԱՄՆ-ը կստանա հանքային ռեսուրսների 50%-ի սեփականությունը։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փաստաթուղթը դեռևս պատրաստ չէ ստորագրման։

«Ես չհամաձայնեցի ստորագրել համաձայնագիրը, քանի որ այն դեռ պատրաստ չէ»,- ասել է նա շաբաթավերջին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի