ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել ФСБ-ի աշխատակիցներ և ՌԴ քաղաքացուն փորձել համոզել գնալ իրենց հետ․ ՀՔԱՎ-ի ահազանգը

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025թ․-ի փետրվարի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին զանգահարել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնից՝ հրավիրել բաժանմունք որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ռ․ Շկլովերը նույն պահին կապվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանի ուղեկցությամբ ներկայացել բաժին։ Ոստիկանության բաժնում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում Ռ․ Շկլովերի դեմ քրեական գործ կա հարուցված, բայց դեռևս խափանման միջոց ընտրված չէ․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«Այդ ընթացքում փաստաբան Ս․ Գալստյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ, Անվտանգության դաշնային ծառայության՝ “ФСБ” -ի աշխատակիցներ և ՀՀ ոստիկանների ներկայությամբ Ռ․Շկլովերին փորձել են համոզել են ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին, խոստանալով, որ  «իր հետ ամեն ինչ լավ կլինի»։  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս․Գալստյանը թույլ չի տվել նման ապօրնություն, և Ռ․Շկլովերն ինքն էլ հրաժարվել է “ФСБ” -ի աշխատակիցների հետ համագործակցելուց։

Ստացվում է , որ ՌԴ-ի անվտանգության աշխատակիցները ազատ ելք ու մուտք ունեն Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բաժանմունքներ, անարգել կարողանում են հանդիպել բաժանմունքներում գտնվող ՌԴ քաղաքացիների հետ և նրանց «հորդորում են» ինքնակամ հանձնվել ՌԴ-ին։

Խստորեն դատապարտում ենք և՛ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ակնհայտ ապօրինի գործողությունները ինքնիշխան պետության տարածքում, և՛ խստորեն պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ միայն դադարեցնելու նման ապօրինությունները, այլև նման ապօրինի գործողություն կատարողների նկատմամբ հարուցել քրեական հետապնդում։

Սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ անվտանգային մարմինները Հայաստանի Հանրապետությունում հետապնդում են ՌԴ քաղաքացիների։ 2024թ․-ի մարտին ՀՔԱՎ գրասենյակը ահազանգեր էր ստացել քաղաքական հետապնդումից խուսափած և Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիներից։ Ահազանգերը ամենայն հավանականությամբ մնացել են անհետևանք, որի պատճառով էլ ՌԴ անվտանգության մարմինների աշխատակիցները շարունակում են ազատ ապօրինություններ թույլ տալ Հայաստանի Հանրապետության տարածքում, այն էլ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համագործակցությամբ։

Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիները իրենց բնակության վայրերի մոտ նկատել էին Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձանց, որոնք անթաքույց հետևում էին իրենց, հետաքրքրվում՝  ովքեր են բնակվում իրենց կողմից վերահսկվող բնակարաններում։

Մեր կողմից հաջողվել էր պարզել, որ ՌԴ զինվորական համազգեստով իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օգտագործում էին չհաշվառված, հայկական  պետհամարանիշով մարդատար  ավտոմեքենա, որը նախատեսված պետք է լիներ բացառապես  օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար»,- ասված է ՀՔԱՎ-ի հաղորդագրության մեջ։