Հայկ Մարությանը դժվար բեռ վերցրեց իր ուսերին. Էդվարդ Միլիտոնյան

Լուրեր

12.03.2026 | 12:55
Կարո՞ղ ա պատերազմ կա, ես տեղյակ չեմ․ խաղաղություն ա, ասում ենք խաղաղություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:50
Դուք ամենամեծ բարերարն եք, ուզում եմ առաջարկել Քըրքորյանի փողոցը ձեր անունով փոխեն. Զարոկյանը՝ Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:43
Չենք կարող հանդուրժել. Փաշինյանը հանձնարարեց ՏԻՄ-ում էլ պարգևավճար տալու հարցը քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:36
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
12.03.2026 | 12:34
Իրավական գնահատական պիտի տրվի․ Փաշինյանը՝ ՌԴ-ից ընտրողների բերելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:28
Ուիթկոֆը հայտնել է Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում հերթական հանդիպման մասին
12.03.2026 | 12:21
ՄԱԿ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 12:14
ՀՀ-ն պետք է պաշտպանենք. Փաշինյանը` 4,6 մլրդ դրամ ծավալով նոր պարգևավճարները հաստատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:12
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
12.03.2026 | 12:07
ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:05
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պետք է գործն ավարտին հասցնենք». Թրամփ 
12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկ Մարությանը դժվար բեռ վերցրեց իր ուսերին: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հույս հայտնելով, որ նա պատվով ու պատասխանատվության կկատարի իր գործը:

Միլիտոնյանը կարծում է՝ Երևանը բարդ քաղաք է. «Իշխանությունները կամ մեծատուններն իրենք են, կարծես, որոշում քաղաքի դեմքը: Մայթերը վերցրեցին, դարձրեցին կաֆեներ, շենքերը… Ա՛յ, օրինակ, Ոսկու շուկան՝ հին բաղնիքի շենքը, որ հետաքրքիր շենք էր: Բայց ի՞նչ եղավ մեր աչքի առաջ. շենքն առաջ եկավ, փայլփլուն ապակիներ հայտնվեցին, և էս պլպլան, ողորկ անիմաստոությունը, փաստորեն, գցեց այդ փողոցի դիմագիծը»:

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Երևանում հայտնված բարձրահարկ շենքերը տարբեր քաղաքներից նմանակած են, ինչը ճիշտ չի համարում: «Կապկում են ուղղակի: Մենք, որ ունենք հիանալի ճարտարապետություն և կապկում ենք ամեն երրորդ-չորրորդական որակի շենք, ճիշտ չէ: Բացի այդ՝ կենտրոնացել են միայն Կենտրոնի վրա, բայց մենք ունենք նաև արվարձանները, էս քաղաքը մենակ Կենտրոնը չի: Շրջեք արվարձաններում, որևէ քաղաքաշինական ուշադրություն, հոգատարություն նկատե՞լ եք»,- հավելեց գրողը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նշեց, որ ժողովուրդը ոչ թե քաղաքապետ ընտրեց, այլ ընտրության գնաց վարչապետի հորդորով: «Այս ընտրության կապակցությամբ ուզում եմ ասել, որ դեռ շատ մեծ է ժողովրդի վստահությունը վարչապետի հանդեպ: Ժողովուրդն ընտրեց ոչ թե քաղաքապետ, այլ գնաց վարչապետի հորդորով: Ուրեմն՝ ժողովրդի ուժը, հավատը, վստահությունը դեռ ամուր է իր ղեկավարի հանդեպ»,- նշեց գրականագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: