Տորոնտոյում վայրէջք կատարելիս մարդատար ինքնաթիռը շրջվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից թռչող Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը շրջվել է կանադական Տորոնտոյի Լեսթեր Փիրսոն օդանավակայանում։ Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի հետևանքով 18 մարդ է տուժել։ Նրանցից երեքը՝ մեկ երեխա և երկու չափահաս, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Bombardier CRJ 900 ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Օդանավակայանի լրատվական ծառայության տվյալներով՝ զոհեր չկան։

Delta Airlines-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ թռիչքն իրականացրել է Endeavor Air-ը՝ DA-ի դուստր ձեռնարկությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Մինեապոլիսում:

Օդանավակայանի լուսանկարներում և տեսանյութերում, որոնք հրապարակվել են ականատեսների կողմից, երևում է, որ օդանավից ծխի սյուներ են բարձրանում։ Ինքնաթիռի ուղևորները կարողացել են դուրս գալ շրջված օդանավից, Reuters-ին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Սառա Պատենը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի