Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են, իբր, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները:

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրաամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել և համապատասխան որոշում է կայացվել։

Նշելով, որ միջնորդության մեջ բարձրացված հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմքեր չկան՝ դատախազները խնդրել են մերժել միջնորդությունը։

Այսօրվա նիստին շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։ Նշվել է, թե Հայաստանը Ռուբեն Վարդանյանի և մյուսների միջոցով զինել է Լեռնային Ղարաբաղին և նրա կողմից ստեղծված «ապօրինի զինված կազմավորումները Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում» և ներկայացվել, թե որքան զենք ու զինամթերք է տրամադրվել։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հրապարակել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրվում է Ռուբեն Վարդանյանը։

Ըստ այդմ, Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 100.1, 100.2 (հարձակողական պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սկսել և վարել), 107 (բնակչության տեղահանում և բռնի տեղափոխում), 109 (հալածանք), 110 (մարդկանց բռնի անհետացում),112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 (խոշտանգում), 114.1 (վարձկանություն), 115.2 (պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտում), 116.0.1, 116.0.1, 1.6.1, 1.6.1, 1.6 6, 116.0.18 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտության ժամանակ),120.2.1, 120.2.3, 120.2.4, 120.2.7, 120.2.11, 120.2.12 (դիտավորյալ սպանություն), 29.120.2.1, 29.120.2.3, 29.120.2.2.2.2.2. 29,120.2.12 (դիտավորությամբ սպանության փորձ), 192.3.1 (ապօրինի ձեռնարկատիրություն), 214.2.1, 214.2.3, 214.2.4 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում),218.1, 218.2 (հանցավոր կազմակերպության ստեղծում), 228.3 (հրազենի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում և կրում), 270-1.2, 270-1.4 (ավիացիայի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողություններ),278.1 (իշխանության բռնի զավթում կամ պահպանում, պետության սահմանադրական կառուցվածքի բռնի փոփոխություն), 279.1, 279.2, 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Այսպիսով ավարտվել է գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը։

Նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը Ռուբեն Վարդանյանին բացատրել է իրեն առաջադրված յուրաքանչյուր մեղադրանքի էությունը, իրեն ենթադրյալ արարքների իրավական նկարագրությունը, այդ արարքների համար քրեական օրենքով նախատեսված պատիժը, ինչպես նաև իրավունքները։

Օրենքով սահմանված կարգով դատավորը հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի