ԱՄՆ-ը կարող է դուրս բերել զորքերը Բալթյան երկրներից՝ ՌԴ-ի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ֆոնին․ FT

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշել դուրս բերել ամերիկյան զորքերը Բալթյան երկրներից և Արևմտյան Եվրոպայի երկրներից՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին։ Այս մասին գրում է Financial Times-ի սյունակագիր Գիդեոն Ռահմանը։

Նա պատմել է Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ պաշտոնյաների արձագանքի մասին ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի ելույթին և Սաուդյան Արաբիայում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին։ Լրագրողը կարծում է, որ կողմերի միջև երկխոսությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես Կիևի, այնպես էլ Եվրոպայի համար։

«Եվրոպական պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի դուրս բերել ամերիկյան զորքերը Բալթյան երկրներից և, հնարավոր է, դեպի ավելի արևմուտք՝ ԵՄ-ն խոցելի դարձնելով ռուսական ռազմական գործողությունների նկատմամբ»,- ասվում է հոդվածում:

Ռահմանը նշել է, որ Եվրոպան այլևս չի համարում ԱՄՆ-ին «դաշնակից, որի վրա կարելի է հույս դնել»։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը մեկնել են Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ամերիկացի գործընկերների հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի