ՆԱՏՕ-ն Կիևին մեղադրել է զենքերը վատնելու մեջ․ The Telegraph

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել Ուկրաինային՝ մեղադրելով երկրի Զինված ուժերին ՆԱՏՕ-ի երկրների կողմից տրամադրված զենքի և տեխնիկայի անարդյունավետ օգտագործման մեջ։ Այս մասին գրել է բրիտանական The Telegraph-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի ՊՆ-ում իր աղբյուրներին։

«Ենթադրվում է, որ Կիևի ուժերը համատեղում են Արևմուտքի կողմից մատակարարվող զենքերը խորհրդային ոճի մարտավարության հետ, ինչը հանգեցրել է զգալի քանակությամբ ՆԱՏՕ-ի տեխնիկայի կորստի»,- գրում է պարբերականը՝  հավելելով, որ նման մարտավարությունն «առաջնահերթություն է տալիս զանգվածային, էժան կրակային հզորությանը, քան ՆԱՏՕ-ի ոճով ճշգրիտ հարձակումներին», ինչի արդյունքում թանկարժեք զենքերը «վատնվում են»։

Բրիտանացի զինվորականներից մեկը նշել է, որ NLAW համակարգերը, որոնք նախատեսված են զրահատեխնիկային դիպուկ հարվածներ հասցնելու համար, օգտագործվում են այնպես, «կարծես դրանք էժան ռուսական ձեռքի հակատանկային նռնականետեր են»: Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները կարող են միաժամանակ հինգից վեց NLAW հրթիռներ արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ, իսկ նման հարվածի շարքի արժեքը կազմում է ավելի քան 100 հազար ֆունտ սթերլինգ (ավելի քան 120 հազար եվրո):

The Telegraph-ը մանրամասնում է, որ NLAW մեկանգամյա օգտագործման հակատանկային հրթիռը նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի վրա ճշգրիտ հարձակումների համար։ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է ավելի քան 5000 նման հրթիռ, ինչպես նաև հարյուրավոր բարձր ճշգրտության Brimstone հակատանկային հրթիռներ, որոնք նախատեսված են գետնից կամ օդից հարձակվելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի