ՀՖՖ-ն հրապարակել է Ազգային հավաքականի նոր մարզչի անունը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը․տեղեկացնում են ՀՖՖ-ից։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:

Ֆուտբոլիստի կարիերան

Նիդերլանդների հավաքական – 41 խաղ, 2 գոլ

1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) – 273 խաղ, 29 գոլ

1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ

Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում  4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:

Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը:  Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Մարզչական կարիերան

1997-2000 «Այաքս» (եր)

2000-2001 «Այաքս» – Գլխավոր մարզչի օգնական

2001–2002 «Տվենտե»

2002–2004 «Յոնգ Այաքս»

2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)

2008-2010 «Այաքս» – Գլխավոր մարզչի օգնական

2009 «Այաքս» – Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

2010–2012 «Մելբուռն Հարթ»

2012–2013 «Գվադալահարա»

2013- 2017 «Մելբուռն Սիթի»

2017–2018 «Ցվոլե»

2019–2021 Հունաստան

2023–2024 «Այաքս»