«Առաջիկայում մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել». Փաշինյանը դիմել է գործարար համայնքի ներկայացուցիչներին

Լուրեր

30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
Բոլորը

Տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա խնդիրներին և հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-գործարար համայնք համատեղ ձևաչափով անդրադառնալու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով գործարար համայնքի ներկայացուցիչներին:

«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:

Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա խնդիրներին և հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-գործարար համայնք համատեղ ձևաչափով անդրադառնալու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:

Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:

Հրավիրում եմ նաև գործարար, այդ թվում՝ ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:

Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչև փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաև առկա խնդիրներին վերաբերող մինչև 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:

Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա և տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»,- գրել է նա: