Այդքան կրիմինալ է քարոզվում մեր ֆիլմերում, բայց եռագույնը դրանցում չկա, ցո´ւյց տվեք. Աշոտ Տեր-Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
Բոլորը

«Եղել է, որ նստացույցի ժամանակ սունդուկյանցիները մոտեցել, նստել են մեր կողքին, դե, մեր գլխավերևում տեսախցիկներ կային, Սունդուկյան թատրոնի տնօրենը ֆիքսել է, այդ մարդկանց կանչել մոտն ու նկատողություն տվել, ասել` ինչու եք իրենց ջրաղացին ջուր լցնում: Այսինքն`ազատ խոսքի արտահայտման իրավունքն է ճնշվել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Գոյ»-ի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը`անդրադառնալով իրենց`Սունդուկյան թատրոնին միացնելու գործընթացին, դրան հետևած նստացույցին ու բողոքի ալիքին:
Նրա խոսքով` մեզանում թայֆայականությունը նկատելի է ինչպես թատրոնում, այնպես էլ այլ ոլորտներում. «Թայֆայականության փոսը մեզանում 30 տարի են փորել, միանգամից արմատախիլ չի լինի: Դա տևական ժամանակ պետականություն, ինքնիշխանություն չունենալու հետևանք է»:

Աշոտ Տեր-Մաթևոսյանն այն համոզման է, որ արվեստը պետք է օժանդակվի, ֆինանսավորվի պետության կողմից. «Որ պահից սկսած արվեստը սկսեց ինքն իրեն պահել, դադարելու է արվեստ լինել, վերածվելու է կոմերցիայի: Մեր ժողովուրդն էլ այնքան դառնություն է տեսել, որ, օրինակ, թատրոնում ծանր գործեր չի ուզում դիտել, հատկապես` այսօրվա 30 վայրկյանանոց ռիլերի ֆոնին: Այդ է պատճառը, որ մարդիկ նախապատվությունը սթենդ-ափերին, հումորային թեթև գործերին են նախապատվություն տալիս, ինչի արդյունքում ձևավորվում է արտաբյուջե: Բայց այդ ամենի մեջ արվեստն է կորչում: Արվեստագետը պետք է լինի ապահոված, ոչ թե սոված»:

Դերասանն անդրադառնում է նաև հայկական սերիալներին ու ֆիլմերին, դրանցում առկա քրեական ենթամշակույթի տարրերին. «Հոլիվուդյան որ ֆիլմը նայում ես` Միացյալ Նահանագների դրոշն ես տեսնում, մեր ֆիլմերում այդքան կրիմինալ է քարոզվում, բայց եռագույնը դրանցում չկա, ցո´ւյց տվեք: Պետք չէ´ այդքան կրիմինալ քարոզել»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան