Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում Բաքուն ՀՀ-ին մեղադրել է 44-օրյա պատերազմում «վարձկանների ու ահաբեկչական կազմակերպությունների օգտագործման մեջ»

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Նշվում է, թե շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ:

Նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի ու Էրիկ Ղազարյանի փաստաբանները դիմել են դատարանին հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջնորդությամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունները և ընդմիջում հայտարարել։

Ընդմիջումից հետո շարունակվել է պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը։ Դատախազ Վյուսալ Աբդուլլաևը նշել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի տարածքում, իբր, կատարված «հանցավոր փաստերի դրվագների մասին»: Նշվել է, որ Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի 205 զինծառայող է զոհվել, 1004-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։

Հայտարարվել է, թե «գործողությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը զինաթափվել և ձերբակալվել էվ Ստեփանակերտի իր առանձնատանը։ Նրա տան բակում, իբր, «խուզարկությամբ ԱԿ-74 ավտոմատ զենք, 5025 պարկուճ, այլ զինամթերք է հայտնաբերվել»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նույն օրը «Բակո Սահակյանը զինաթափվել և բերման է ենթարկվել, իսկ նրա առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է F-1 բեկորային ձեռքի նռնակի 14 դետալ, 2611 փամփուշտ, ինչպես նաև այլ զենք ու զինամթերք»:

Բացի այդ, նույն օրը «զինաթափվել և ձերբակալվել է Դավիթ Իշխանյանը, որին պատկանող հյուրանոցում խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է AK-74, AKS-74, AKS-74U և այլ ավտոմատ զենքերում օգտագործելու համար նախատեսված 481 պարկուճ»:

Դավիթ Մանուկյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին «Լաչինի սահմանային անցակետում բերման է ենթարկվել», նրա բնակության վայրում խուզարկության ժամանակ, իբր, «հայտնաբերվել և առգրավվել է 3 տուփ AK-74 ինքնաձիգ, 1 CZ 75 կոմպակտ ատրճանակ և այլ զենք-զինամթերք»:

Դավիթ Բաբայանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում է ձերբակալվել, Լյովա Մնացականյանը սեպտեմբերի 29-ին՝ Լաչինի անցակետում, Արկադի Ղուկասյանը՝ Ստեփանակերտում՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։

Նշվել է նաև, թե որտեղ և երբ են ձերբակալվել գործով անցնող մյուսները։

Պետական դատախազ Տարանա Մամեդովան հայտարարել է, իբր, Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ «վարձկանների օգտագործման մեջ»։

Նշվել է, թե, իբր, «Վլադիմիր (Վովա) Վարտանովի ստեղծած «VoMa» կազմակերպությունը, ինչպես նաև Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից հայազգի քաղաքացիներ, տարբեր ահաբեկչական կազմակերպությունների անդամներ Ադրբեջանի  օկուպացված տարածքներում զենք և զինամթերք են մատակարարել, իրականացրել ռազմական պատրաստություն»:

Դատախազներից մեկը նաև հայտարարել է, թե, իբր, «1992-2023 թվականներին իրականացված ապօրինի տնտեսական գործունեության, այդ թվում՝ ռեսուրսների ապօրինի շահագործմամբ ստացված եկամուտների, նաև Frank Müller Group ընկերության անօրինական գործունեության, «Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից իրականացված ապօրինի գործունեության արդյունքում, ընդհանուր առմամբ, պատճառվել է ավելի քան 20,9 միլիարդ մանաթի նյութական վնաս»:

Հաշվի առնելով մեղադրական եզրակացության ծավալը, դրա հրապարակումը շարունակվելու է հաջորդ նիստին։ Այն նշանակվել է փետրվարի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի