Ով կարող է օգտվել եկամտահարկի մինչև 100 հազար դրամ վերադարձից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
Բոլորը

Ձեր եկամուտները հայտարարագրելու դեպքում մինչև 100 հազար դրամի վերադարձ կստանաք, եթե առողջապահության և կրթական ուղղություններով ծախսեր եք արել։ Կառավարությունը որոշել է ընդլայնել համընդհանուր հայտարարագրման շրջանակում առողջապահության և կրթության գծով սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը։ Խոսքը վերաբերվում է գրացված աշխատողներին, որոնք եկամտային հարկ են վճարում։ Իսկ ո՞ր սոցիալական ծախսերն են փոխհատուցվելու։ 

Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստին նշեց, որ սոցիալական կրեդիտը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ, օրինակ՝ անձը բնակարան է վարձով տվել, բնակարանի գումարը հայտարարագրել է, և հայտարարագրածից եկամտահարկ վճարել: 

Սոցիալական կրեդիտների վերադարձի համար կարևոր հանգամանք է վճարումներն իրականացնել անկանխիկ։ Օրինակ՝ եթե ծնողները իրենց երեխայի կրթությանն ուղղված ծախս են անում, պետք է յուրաքանչյուրն իր քարտից անկանխիկ եղանակով վճարի, որպեսզի երկուսն էլ կարողանան օգտվել սոցիալական կրեդիտների վերադարձից։ Սակայն եթե 2024-ին եղել են անկանխիկ եղանակով արված վճարումներ, կառավարությունը որոշել է, որ դրանք ևս կարող են վերադարձվել տվյալ ծախսի հաշիվ ապրանքանիշը դուրս գրելու պարագայում։ 

Եթե անձը 50 հազար ծախսել է առողջության ապահովագրության համար, իսկ 100 հազար ուսման վարձի վճարման, այնուամենայնիվ աոցիալական կրեդիտի վերադարձի չափը առավելագույնը կազմելու է 100 հազար դրամ։ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ համընդհանուր հայտարարագրմամբ այս գործընթացում աշխատող քաղաքացիներին ընդհանուր առմամբ վերադարձվելու է 70 մլրդ դրամ:

Նշենք, որ 2024-ի եկամուտների հայտարարգրման գործընթացը սկսվել է 2025-ի հունվարի մեկից։ Այս փուլում պետք է հայտարարգիր ներկայացնեն բոլոր գրանցված աշխատողները, իսկ դրա համար պետք է պարտադիր ունենան նույնականացման քարտ և էեկտրոնային ստորագրություն։ Հայտարագրման վերջնաժամկետը մայիսի մեկից տեղափոխվեց նոյեմբերի 1-ը։ Factor TVին ավելի վաղ արձանագրել էր, որ անձնագրային բաժանմունքներում այցեր գրանցելու համար հերթեր են, և նույնականացման քարտ ստանալու համար լավագույն դեպքում կարիք կլինի 3-ից 4 ամիս սպասել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան