ՀՔԱՎ-ն ամփոփել է 2024թ․-ին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները

Լուրեր

15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
Բոլորը

2024 թ․ ապրիլի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին հայտարարեց, որ․ «Ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է:

Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի»։

Երեք օր անց սկսված բողոքի ակցիաները, որոնք հանգուցալուծվեցին հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցուցարների նկատմամբ օրենքով արգելված հատուկ միջոցի կիրառմամբ փաստեցին սույն հայտարարության և իրականության անհամապատասխանությունը։

2024 թ․ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվեց ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 155 դեպք։ 2023 թ․ արձանագրվել էր խախտման 112 դեպք։ 2022 թ․ ընթացքում դեպքերի թիվը 199 էր։

2024 թ․ առավել մեծ թվով խախտվեց խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (98 դեպք կամ ընդհանուր դեպքերի 63.2 %): Երկրորդ առավել հաճախ խախտված իրավունքը՝ ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքն է։ Այն խախտվեց 91 դեպքում (ընդհանուր դեպքերի 58.7 %): Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտվեց 81 դեպքում (ընդհանուր դեպքերի 52․3 %): Նախորդ տարիներին նշյալ իրավունքների խախտման դեպքերի թվերը ներկայացված են ստորև.

Հայաստանի կառավարությունը չի իրականացնում խոշտանգման դեպքերի կանխմանն ուղղված միջոցառումներ։ Ավելին, օրինակ՝ 2021 թ․ լուծարվեց Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը և խոշտանգման դեպքերի քննությունը վերապահվեց Ազգային անվտանգության ծառայությանը, ինչը հետընթաց էր՝ համակարգում բռնությունները կանխարգելելու տեսանկյունից։ Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ «Ազգային անվտանգության մարմինը վարչապետին ենթակա մարմին է»: Այսինքն՝ այն անկախ և անաչառ մարմին համարվել չի կարող, հետևաբար՝ չի կարող ապահովվել խոշտանգման գործերով քննության արդյունավետության առաջնային և կարևորագույն չափանիշը։ Այս փոփոխությանը հաջորդած տարիներին արձանագրված խոշտանգման դեպքերով գործեր են հարուցվել ոչ թե խոշտանգման, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։ Բացի դրանից, եթե մինչև 2024 թ․արձանագրված խոշտանգման դեպքերը տեղի են ունեցել ոստիկանության բաժիններում, ապա 2024 թ․ մարտին արձանագրվեց ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժիններից դուրս (Արին Բերդի փողոցի մոտակայքում) մի քանի ժամ ծեծելով, վիրավորելով և նվաստացնելով անձից տեղեկություններ կորզելու դեպք։ 2024 թ․ ապրիլին էլ արձանագրվեց դեպք, երբ քաղաքացուն քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ոստիկանության ծառայողները կայանեցին մեքենան և անձնական կարիքները հոգալու պատրվագով իջան մեքենայից։ Հաջորդիվ 4-5 դիմակավորված անձինք մոտեցան մեքենային, խոշտանգեցին, սեռական նվաստացման ենթարկեցին քաղաքացուն: Ոստիկանության ծառայողների նման վարքագիծը հիմք է տալիս հիմնավոր կասկած առաջադրել, որ քաղաքացուն խոշտանգելու և մարդկային արժանապատվությունը նվաստացնելու գործողությունները եղել են հրահանգված, ինչը բացարձակապես անընդունելի է, և բացի կատարողներից պատասխանատվության պետք է ենթարկվեն ինչպես ուղեկցող ոստիկանության ծառայողները, այնպես էլ պատվիրատուները։  Մինչդեռ, դեպքից 8 ամիս անց անձին խոշտանգելու գործով նույնիսկ չեն նույնականացվել ուղեկցող ոստիկանները։

2020-2024 թթ․ ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, ելույթներով գովաբանել են ոստիկանության գործողությունները՝ չնայած դրանց հակաօրինական, ոչ իրավաչափ բնույթին, ինչպես նաև ուղղորդել են ոստիկանության և առհասարակ իրավապահ համակարգի գործողությունները, հարուցվելիք քննությունների ընթացքը։

Ուշագրավ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ոստիկանության գործողությունների գնահատականը։ 2022 թ․-ին քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, քաղաքացու գլխին հարվացելու, մազերից քաշելու գործողությունները նա գնահատեց «ընդհանուր առմամբ համաչափ», իսկ արդեն 2024 թ․ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառումից հետո ԱԺ-ում հայտարարեց, որ Ոստիկանությունն «արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նման գնահատականն արմատապես հակադրվում է 2018 թ․-ին, լուսաձայնային նռնակից վիրավորում ստացած այն ժամանակ ցույցի մասնակից Ալեն Սիմոնյանի պնդմանը, որ «լուսաձայնային նռնակների կիրառումը պետք է արգելվի ընդհանրապես, դրանք չեն կարող անվտանգ լինել»:

ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանն էլ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոց կիրառելու ընթացքում ԱԺ-ից շնորհակալություն հայտնեց բոլոր այն ոստիկաններին, ովքեր «հենց հիմա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում» և վստահեցրեց, որ առավել սկզբունքայիններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան։ Հաջորդ օրն էլ վարչապետը Ոստիկանության հակազդեցությունը գնահատեց «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Բացի այն, որ պրոֆեսիոնալ չեն կարող գնահատվել Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը և արգելված հատուկ միջոցի կիրառումը, որի հետևանքով ավելի քան 100 քաղաքացի մարմնական վնասվածք ստացավ, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների նման խրախուսական արտահայտությունները վտանգում են նաև քրեական գործի ընթացքը՝ ուղղորդելով այն անպատժելիության դաշտ։

Վերը ներկայացված զարգացումները վկայում են իրավապահ համակարգում անպատժելիության խրախուսման մասին։ Ոստիկանության շարունակվող ոչ իրավաչափ և ոչ համաչափ գործողություններն էլ ուղղված են անձանց մոտ վախի զգացման ձևավորմանը և նրանց մասնակցությունը հավաքներին կանխելուն, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները խրախուսում են նման վարքագիծը։