ԱՄՆ փոխնախագահը ՌԴ-ին պատժամիջոցներով և Ուկրաինայում զորքերի տեղակայմամբ է սպառնում, եթե Մոսկվայի հետ բանակցությունները ձախողվեն

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

ԱՄՆ-ը չի բացառում, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ կամ զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե Վլադիմիր Պուտինը չհամաձայնի խաղաղության պայմանագրին՝ երաշխավորելով Կիևի երկարաժամկետ անկախությունը։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Կան ճնշման տնտեսական լծակներ, կան, իհարկե, նաև ռազմական լծակներ։ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը մնում է օրակարգում, եթե Մոսկվան հրաժարվի բանակցություններից,»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են հանգեցնել «գործարքի, որը շատերին շոկի կենթարկի»։ Միաժամանակ, նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Թրամփը կարող է փոխել իր կարծիքը որոշակի հարցերի շուրջ։ Նրա վարչակազմի նպատակն այժմ Պուտինին համոզելն է, որ նա կարող է ավելիին հասնել դիվանագիտական ճանապարհով, քան մարտի դաշտում։

Վենսը հավելել է, որ դեռ վաղ է ասել, թե Ուկրաինայի որ հատվածը կարող է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ կամ անվտանգության ինչ երաշխիքներ կարող են առաջարկել ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ Կիևին։ Այս մանրամասները, նրա խոսքով, պետք է մշակվեն խաղաղ բանակցությունների ընթացքում։

«Կան բազմաթիվ ձևակերպումներ և կոնֆիգուրացիաներ, բայց մենք մտահոգված ենք Ուկրաինայի ինքնիշխանությամբ և անկախությամբ»,- ասել է փոխնախագահը։

Վենսը նաև առաջարկել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում խաղաղության հաջող գործարքից հետո: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Մոսկվայի ներկայիս մեկուսացումն արևմտյան շուկաներից նրան դարձնում է «Պեկինի կրտսեր գործընկերը»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի