Մոլդովան փակում է երկրում «Ռուսական տունը»՝ ի պատասխան ԱԹՍ-ների հարձակման

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռուսական տուն) փակելու որոշման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 1998 թվականին մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին մոլդովա-ռուսական միջկառավարական համաձայնագրի միակողմանի չեղարկման մասին՝ կապված ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից երկրի օդային տարածքի խախտման հետ: Դադարեցման ընթացակարգի ավարտից հետո Ռուսական մշակութային կենտրոնը պետք է դադարեցնի գործունեությունը Մոլդովայում։

Միաժամանակ, Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ։ Նրան խիստ բողոք է հայտնվել այդ անընդունելի խախտումների դեմ՝ ընդգծմամբ, որ նման միջադեպերը լուրջ վտանգ են ներկայացնում անվտանգության, Մոլդովայի և նրա քաղաքացիների համար։

«Ռուս դիվանագետին հայտնել են, որ նման գործողություններն ազգային ինքնիշխանության խախտում են և հերթական ոչ բարեկամական ժեստը Ռուսաստանի Դաշնության կողմից»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Որպես ապացույց՝ ՌԴ դեսպանին ցույց են տվել Մոլդովայի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքերի բեկորները։ Քիշնևը «ևս մեկ անգամ կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել այդ ներխուժումները և խստորեն հարգել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրապարակել էր ռուսական «Գերան» անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարը։ Ռուսաստանում այդպես են անվանում իրանական «Շահեդ»-ների անալոգները։

««Շահեդ» անօդաչու թռչող սարքերը խախտել են մեր օդային տարածքը, դրանցից երկուսը պայթել է մեր հողի վրա՝ վտանգի տակ դնելով մոլդովացիների կյանքը»,- ասել է Սանդուն։

Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել էին Ուկրաինայի Օդեսայի շրջանի վրա, որը սահմանակից է Մոլդովային։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի իշխանությունների պահանջով փակվել էր Բաքվի «Ռուսական տունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի