Պատերազմից 4,5 տարի անց հողին չհանձնված մասունքներ կան․ արդյո՞ք դրանք կհուղարկավորվեն «Եռաբլուրում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 15:02
Ցմահ և 20 տարվա ազատազրկում՝ Արցախի ղեկավարների համար // Վենսը՝ սպառազինությունների մրցավազքի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.02.2026 | 14:55
Պարոն Սուքիասյանն ասել է` տեղական արտադրանքին ուզում ենք արտոնություն տալ, բայց փակվելո՞վ. առևտրական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյան․ Հուսով եմ՝ Սաֆոնովն առաջին համարը կլինի ոչ միայն ՊՍԺ-ում, այլև՝ աշխարհում
05.02.2026 | 14:46
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով անշարժ գույքեր չեն տրամադրվի․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 14:36
Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 14:35
Ինչո՞ւ այլ երկրից գան, գումարը դուրս տանեն. մեր երկիրը թող մենք շենացնենք. առևտրական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 14:26
Անիմաստ է Սամվել Կարապետյանի ռեյտինգավորումը, նա ընտրություններին մասնակցելու իրավունք չունի. Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 14:25
Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին Բաքուն 19 տարվա ազատազրկման է դատապարտել
05.02.2026 | 14:18
Ասել են` ժամանցի կենտրոն է լինելու. «Ռոսիա մոլի» աշխատակիցները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 14:15
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 14:11
Մակրոնի բանագնացը Մոսկվայում ռուս պաշտոնյաների հետ է հանդիպել՝ Ուկրաինայում խաղաղության բանակցությունների համար
05.02.2026 | 14:03
Ամեն տեղ էշ-էշ դուրս են տալիս, իսկ մարդն ուզում է մշակութային հաղորդում նայի․ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 13:56
«Ռոսիա մոլի» առևտրականները Սուքիասյանին պատրաստվում են դիմում հանձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 13:48
Նոել Միքայելյանը ստացել է WBC-ի տիտղոսն ու չեմպիոնական մատանին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.02.2026 | 13:42
Բակո Սահակյանը ևս 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Բաքվի կողմից
Բոլորը

44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 4 տարի է անցել, բայց մինչ օրս կան աճյուններ ու մասունքներ, որոնք հողին չեն հանձնվել։ Չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն եղել, Factor TV-ին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ կան և՛ Հայաստանում, և՛ արտերկրում հաստատված նույնական ԴՆԹ պատասխաններ, որոնց արդյունքում ծնողն աճյունը հուղարկավորել է, սակայն դրանք փոքր թիվ են կազմում։

Նախարարը չնշեց, թե այս պահին քանի նույնականացված, սակայն չհուղարկավորված մասունք կա։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնել են, որ նույնականացված, բայց չհուղարկավորված մասունքների մասին տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ։ Սակայն 2023-ի հունիսին Կոմիտեն Factor TV-ին փոխանցել էր՝ պատերազմին առնչվող քրեական գործի շրջանակում ԴՆԹ նույնականացված և չհուղարկավորված 90 մարմին ու մասունք կա։

Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը երկու տարի առաջ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, հուղարկավորվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Ավետիսյանը 44-օրյա պատերազմից հետո զբաղվում էր «Եռաբլուր»-ում կատարվող հուղարկավորությունների համակարգմամբ։ Նա նաև հայտնել էր, թե պանթեոնում շինարարական աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել 2-3 ամսում, իսկ քարերի վրա կլինի ԴՆԹ-ի կոդը, տվյալ մասունքի տիրոջ ծննդյան և մահվան թվերը՝ առանց քարի վրա անուն-ազգանուն գրելու։

Արդյո՞ք նույնականացված և չհուղարկավորված աճյունները, որոնց փորձաքննության արդյունքներին հարազատները չեն հավատում, ամփոփվում են «Եռաբլուր»-ում։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հետագայում նույնականացված, սակայն ընտանիքների անդամների կողմից նույնականացմած փաստը չընդունած զինծառայողների մասունքներ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չեն հուղարկավորվել։

Նախարարությունից նաև նշում են, որ զինվորական պանթեոնում գերեզմանաքարերի վրա, որպես կանոն, փակցնում են հուղարկավորված անձի նկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան