Սպանության գործը տապալած դատախա՞զը, թե՞ Սարգսյանի գործով քննիչը. պայքար՝ ՀԿԿ նախագահի պաշտոնի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:45
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ»․ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից․ՀՎԿԱԿ
Բոլորը

Շուրջ 3 ամիս է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավար չունի։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի sms-ային խնդրանք-պահանջից հետո հրաժարականի դիմում ներկայացրած 6 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն էր։ Այս ընթացքում միայն մեկ հոգի էր ցանկություն հայտնել զբաղեցնել թափուր մնացած աթոռը՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։ Նա, սակայն, այդպես էլ բավարար թվով ձայներ չհավաքեց։ Հայտարարվեց երկրորդ փուլ. այս անգամ ընտրությունը մեծ է, ստացվել է 5 դիմում։

Ովքե՞ր են նրանք։ Factor TV-ն ուսումնասիրել է թեկնածուների անցած ճանապարհն ու զրուցել նրանցից մի քանիսի հետ։

Թեկնածուներից Պետրոս Մարտիրոսյանն այս պահին զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ Մարտիրոսյանը եղել է Լոռու և Սյունիքի մարզերի, նաև Երևանի մի քանի վարչական շրջանների դատախազ, բայց առավել հայտնի է որպես Կարեն Կունգուրցևի գործով դատախազ։

2013թ. հոկտեմբերի 12-ին որպես առաքիչ աշխատող Կունգուրցևը Վանաձորի Կայարանի այգով անցնելիս տեսել էր, թե ինչպես է իր ուղղությամբ պատանիների մի խումբ վազում։ Առանձնապես ուշադրություն չէր դարձրել տեղի ունեցածին, սակայն ժամեր անց պարզվել էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու համար։ Ըստ Կարենի՝ իրեն խոշտանգել են և ստիպել մեղքն իր վրա վերցնել: Հրաժարվել է, ինչից հետո կալանավորվել է։ Նրա դեմ ցուցմունք տված 4 պատանիներից 2-ը հետագայում դատարանում նշել են՝ ոստիկանությունում իրենց ուղղորդել են և ճնշել։ Դեռ ամիսներ առաջ այս դեպքին հետաքննությամբ անդրադարձել էր Factor TV-ն։

Կունգուրցևը դարձել է գործով միակ մեղադրյալը, իսկ ամիսներ անց նստել ամբաստանյալի աթոռին։ Մեղադրանքը դատարանում պաշտպանել է այդ ժամանակ դատախազի պաշտոնը զբաղեցնող Պետրոս Մարտիրոսյանը։

Դատապարտված, հետո արդարացված Կունգուրցևի համար մտահոգիչ է, որ իր մեղավորությունն ամեն գնով դատարանում պաշտպանած դատախազ Պետրոս Մարտիրոսյանն այսօր հավակնում է դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Կունգուրցև պատրաստվում է դիմել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածությունը քննող հանձնաժողովին։

Դեռ ամիսներ առաջ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը չէր ցանկացել մեկնաբանություն տալ Կունգուրցևի գործի վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե դա վերաբերում է իր նախկին պաշտոնին։ Factor TV-ն այսօր ևս փորձեց կապ հաստատել Մարտիրոսյանի աշխատակազմի հետ, որտեղից հայտնեցին, որ նա այսօրվանից արձակուրդում է։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը ևս հավակնում է դառնալ Կոմիտեի նախագահ։ Նրա անունը նույնպես կապված է աղմկահարույց գործի հետ, ահազանգում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Մաիլյանը եղել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչը։ Հիշեցնենք՝ Սարգսյանն այս գործով անցյալ տարի արդարացվեց։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մյուս թեկնածուն է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։ Նահապետյանը բավականին հարուստ կենսագրություն ունի. աշխատել է որպես քննիչ, դատախազ, դասախոս, ՊԵԿ-ում՝ բաժնի պետ, ՊՎԾ-ում՝ պետի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտի 17-ը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի պետի տեղակալ: Արդեն 2023թ. մարտի 17-ին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այս տարեսկզբից արդեն Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաջորդ թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին դատախազ, այժմ փաստաբան Կարեն Բատիկյանն է։ Factor TV-ի հետ զրույցում փաստաբանն այս պահին նպատակահարմար չհամարեց խոսել իր թեկնածության և տեսլականի մասին։ Բատիկյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի ամուսինն է։

Մինչ այս պահը գրանցված վերջին թեկնածուն, որն օրեր առաջ է դիմումն ուղարկել, դատախազ Գևորգ Քոչարյանն է։ Նա տարեսկզբին հավակնում էր դառնալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալ, սակայն մրցույթում հաղթեց Էդգար Արսենյանը։ Factor TV-ի հետ զրույցում Քոչարյանը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Քոչարյանն այս պահին որպես դատախազ ներգրավված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կընտրվի քաղհասարակության և բարձրաստիճան պաշտոնատար անձանցից կազմված խորհրդի կողմից։ Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն է, կազմում են նաև Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Ազգային ժողովի մեկական ներկայացուցիչներ, երկու ներկայացուցիչ ունի քաղհասարակությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Հելսինկյան քաղաքացկաիան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ Մրցույթը, ըստ ամենայնի, կանցկացվի մարտին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան