Մակրոնը մերժել է Հունաստանի` Թուրքիային Meteor հրթիռների վաճառքն արգելափակելու դիմումը

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դիմումը՝ արգելափակելու Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը, հաղորդում են հունական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Փարիզի AI-ի գագաթնաժողովում հանդիպման ժամանակ Մակրոնը հասկացրել է, որ Meteor-ի «օդ-օդ» հրթիռների վաճառքը կանխելն անիրագործելի է։ Նա նշել է, որ գործարքը ներառում է վեց երկրների եվրոպական MBDA կոնսորցիումը, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան, ինչը նշանակում է, որ այն դուրս է Ֆրանսիայի լիարժեք վերահսկողությունից, հայտնում է EFSYN օրաթերթը։

Հաղորդվում է, որ Աթենքը ծրագրում է կապ հաստատել կոնսորցիումի մյուս անդամների հետ՝ փորձելով արգելափակել Անկարային հրթիռների վաճառքը:

Թուրքիան բանակցություններ է վարում մինչև 40 EF-2000 Eurofighter ինքնաթիռներ ձեռք բերելու շուրջ՝ իր օդուժն ուժեղացնելու համար: Նշվում է, որ Meteor հրթիռներն առաջարկվող Eurofighter-ի գործարքի մաս են կազմում:

Հունաստանը, որը վերջերս ավելացրել է իր ռազմական գնումներն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են F-16 նավատորմի արդիականացումը և ֆրանսիական արտադրության Rafale ինքնաթիռների գնումը, որոնք հագեցած են Meteor հրթիռներով, կտրականապես դեմ է Թուրքիային դրանք վաճառելուն:

Հունվարի 29-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը կանչել էր Աթենքում Ֆրանսիայի դեսպանին և ռազմական կցորդին ու պաշտոնապես հայտնել, որ Հունաստանը դեմ է գործարքին։ Փետրվարի 4-ին էլ Միցոտակիսը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ կրկին պարզաբանումներ էր խնդրել Մակրոնից հրթիռի հետ կապված  բանակցությունների վերաբերյալ։

Թուրքական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնն անցած ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության այլ հարցեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի