Բաքուն փակում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը

Լուրեր

13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ-ի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների և Բաքվում «Ռուսական տան» գործունեության դադարեցման ֆոնին՝ Ադրբեջանը հիմա էլ որոշել է փակել Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Մասնավորապես, ադրբեջանական Caliber.Az-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրներից ստացած բացառիկ տեղեկատվությունը, նշում է, որ գոյություն ունեցող անհավասարությունը վերացնելու համար Ադրբեջանը որոշել է որոշակի ճշգրտումներ կատարել երկրում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի  գործունեության մեջ։

«Այս ճշգրտումները կանդրադառնան, մասնավորապես, Sputnik-Ադրբեջանի վրա, որը երկրում գործում է որպես «Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալություն մասնաճյուղ, ինչպես նաև BBC-ի վրա (BBC News Azərbaycanca՝ BBC-ի ադրբեջանական ծառայություն)»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, Ռուսաստանում և Ադրբեջանում ադրբեջանական և ռուսական պետական ​​լրատվական գործակալությունների ներկայացվածության մեջ առկա անհավասարությունը վերացնելու համար Ադրբեջանում կաշխատեն «Россия сегодня»-ի նույնքան թղթակիցներ, որքան Ռուսաստանում AzerTac-ի թղթակիցներ կան։ Այս պահին խոսքը միայն մեկ հաստիքի մասին է։

Իշխանական լրատվամիջոցը հայտնում է, որ «Россия Сегодня»-ի Բաքվի մասնաճյուղի աշխատանքներում ներգրավված է մոտ 40 մարդ։ Ակնկալվում է, որ մասնաճյուղը կլուծարվի։ «Россия Сегодня»-ն կշարունակի աշխատել Ադրբեջանում մեկ թղթակցի հետ, որի գործունեությունը կկարգավորվի Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը և Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև 2001 թվականի հունվարի 9-ին ստորագրված ԶԼՄ-ների թղթակիցների կարգավիճակի մասին համաձայնագրին համապատասխան:

Հիշեցնենք, որ օրերս էլ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում իր գործունեությունն է դադարեցրել «Ռուսական տունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի