Քաղաքապետարանը սկսել է ստուգել՝ վճարո՞ւմ եք, թե՞ ոչ․ ընդդիմությունը շարունակում է բոյկոտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը որոշել է ստուգել՝ տրանսպորտից օգտվելիս վճարո՞ւմ եք, թե՞ ոչ․ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն այսօր հայտնեց, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունը տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում։ Մինչ այդ, ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից ահազանգել էին, թե քաղաքապետարանի աշխատակիցները ավտոբուսներից իջեցրել են նոր սակագինը բոյկոտող քաղաքացիներին։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերում, սակայն, չի երևում, որ աշխատակիցներն իջեցնում են ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն իր հերթին է պնդում՝ իրենց հայտնի չեն դեպքեր, երբ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները բոյկոտող քաղաքացիներին իջեցրել են ավտոբուսներից։ 

«Ստուգայցերն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքապետի խոսնակը։

56-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետի լիազորություններին, իսկ 80-րդ հոդվածը՝ Երևանի բյուջեի մուտքերի ապահովմանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է քաղաքացիներին ավտոբուսից իջեցնելու երևույթը, բայց ասում է՝ ՄԻՊ գրասենյակն այդ մասին ահազանգեր չի ստացել։

Այս ամենի ֆոնին երկրի առաջին դեմքը կրկին գովազդում է հասարակական տրանսպորտը․ Նիկոլ Փաշինյանն առավոտյան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ավտոբուսով աշխատանքի գնում։ Մինչ Փաշինյանը գովաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, օրվա պիկ ժամերին մարդիկ իրար գրկած, դռներից կախված են երթևեկում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, մինչդեռ, պնդում է՝ հունվարին էր այդպիսի վիճակ, հիմա նման խնդիր չկա։ Սակայն վերջին օրերին նկարահանված տեսանյութերը վկայում են, որ խնդիրը չի վերացել։

Ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները երեկ դեմ քվեարկեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր մեկ ուղևորության համար վճարել 100 դրամ՝ զուգահեռաբար պահպանելով նաև իշխանության ներկայացրած փաթեթները։ Փոխարենը ավագանու անդամների 33 կողմ ձայնով ընդունվեց տոմսային փաթեթներում ՔՊ-ի առաջարկած նոր փոփոխությունը․ ըստ այդմ՝ մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ  տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները, իսկ Երևանում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները, անկախ երեխաների տարիքից, անվճար կերթևեկեն։ Անվճար կերթևեկեն նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները։

3 ուղևորության հնարավորությամբ տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ իսկ 1500 դրամ արժողությամբ 10 ուղևորության ժամկետը 30 օրից կդառնա  45 օր։ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր էլ շարունակում էր տրանսպորտի նոր սակագնի դեմ բոյկոտը․ ավագանու ընդդիմադիր անդամները ԵՊՀ-ի տարածքում էին իրազեկման ակցիա անում։ 

Մինչ այդ, քաղաքային իշխանությունը չի հրապարակում տվյալներ, թե տոմսային համակարգի ամբողջական ներդրումից ի վեր քանի՞ փաթեթ է վաճառվել և դրանցից քանի՞սն է արտանություններով։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տվյալներով՝ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ը կատարվել է 1 միլիոն 442 հազար ուղևորափոխադրում։ Ավինյանն էլ երեկ հայտարարեց, թե հունվարին 6 միլիոն 936 հազար ուղևորափոխադրում է կատարվել՝ առանց նշելու ուղեվարձի հավաքագրումների թիվը․ քաղաքային իշխանությունը սա էլ չի հանրայնացնում։

Ի դեպ, Factor TV-ն այսօր տեղեկություններ է ստացել ուսանողներից, որ արտոնություններով փաթեթներ չեն կարողանում ձեռք բերել, քանի որ «Թել-Սել» համակարգում նրանց տվյալներն առկա չեն։ Ուսանողները պետք է դիմեն համալսարաններ, որպեսզի նրանց տվյալները փոխանցվեն տվյալների շտեմարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան