Դատարանը թույլ կտա՞ Անդրիաս Ղուկասյանին մասնակցել հոր հուղարկավորությանը

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

87 տարեկան հասակում այսօր մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Այս  լուրը Factor.am-ի հետ զրույցում  հաստատեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Անդրիաս Ղուկասյանը հորը տեսել է մոտ մեկ տարի առաջ՝ մինչ կալանավորումը, նրանք անգամ հեռախոսազանգերով շփվելու հնարավորություն չեն ունեցել:

«Բոլոր մեր միջնորդությունները մերժվել են: Անդրիաս Ղուկասյանը որևէ կապի հնարավորություն չի ունեցել, հայրն այդ փաստն է նաև շատ ծանր տարել :

Դեռևս մի քանի օր առաջ բժշկի փաստաթուղթ եղավ, որ հոր վիճակը շատ ծանր է, կյանքին մնացել են հաշված օրեր: Մենք այդ փաստաթուղթը ներկայացրել էինք քննիչին, որպեսզի կարճաժամկետ տեսակցություն թույլ տան, սակայն քննիչը մերժել էր: Կարծեմ՝ այդ հիվանդության մասին նաև «ԵԼՔ» դաշինքը, երբ դիմել էր գլխավոր դատախազին՝ անձնական երաշխավորություն կիրառելու համար, միջնորդության մեջ այդ մասին էլ նշում կար, բայց նորից մերժվեց »,- նշեց փաստաբանը:

Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ դիմել են Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ 
Շողիկ Գալստյան