Վահե Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու. «Հրապարակ»

Լուրեր

18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի քարտուղար Իշխան Նազարյանը։ Հիշեցնենք՝ վերջերս Վահե Գրիգորյանի անունը հիշատակվում էր ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ընթացքում․ նա՝ որպես Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ, սերտ համագործակցել է ՀՔԾ-ի հետ։

Գրիգորյանը եղել է նաև Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը ՍԴ-ում՝ 2008-ին, իսկ 2003-ին փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ պաշտպանել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերը ՍԴ-ում։ 2006-ին Բուզանդի փողոցի վտարվածների գործերով զբաղվելուց հետո նրան քրեական մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել է և մոտ 6 ամիս անց ազատ արձակվել։

Հնարավո՞ր է ՀՀԿ-ն խոչընդոտի նրա ընտրությանը։ «ՀՀԿ-ն կկայացնի քաղաքական որոշում՝ կախված մի շարք հանգամանքներից»,- ասացին մեզ։

Ի դեպ, օրենքների և Սահմանադրության անհամապատասխանության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ-ում կքննվի նոյեմբերի 6-ին:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: