Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով նիստին դատախազը ՀՀ-ին մեղադրել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին 187 մլն մանաթի նյութական վնաս հասցնելու համար

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում այսօր շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և Արցախի ռազմաքաղաքական այլ ղեկավարների ու պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի շինծու գործերով դատավարությունը։ Դատական ​​նիստը տեղի է ունեցել դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց մայրենի լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։

Դատական ​​նիստին մասնակցել են, այսպես ասած, տուժողներից մի քանիսը, նրանց ժառանգներն ու ներկայացուցիչները, պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետության անունից տուժող։

Դատաքննությունը շարունակվել է պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցմամբ։ Հայաստանի հասցեին տարբեր անհիմն մեղադրանքներ են հնչեցվել։

Մասնավորապես, պետական մեղադրողներից Տարանա Մամեդովան ասել է, թե Հայաստանը, իբր, «44-օրյա պատերազմի ընթացքում Գյանջա և Մինգեչևիր քաղաքներում, Տերտեր, Աղդամ, Բարդա, Աղջաբեդի, Ֆիզուլի, Գորանբոյ  Բեյլագան, Ջաբրայիլ Քյուրդամիր և Գաբալա շրջաններում պետական ​​և մասնավոր սեփականության շարժական ու անշարժ գույքին պատճառել է ավելի քան 187 մլն մանաթի նյութական վնաս»։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 13-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի