Վրաստանում երգչուհի Նինո Կատամաձեին տուգանել են 1800 դոլարով՝ բողոքի ակցիային մասնակցելու համար

Լուրեր

20.02.2026 | 10:05
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի առաջին ռակետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 09:56
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ
20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
Բոլորը

Վրաստանի Քութայիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել և տուգանել ի պաշտպանություն Մզիա Ամագլոբելիի բողոքի ակցիայի ինը մասնակիցների, այդ թվում՝ հայտնի երգչուհի Նինո Կատամաձեին։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Դատական նիստի ժամանակ 52-ամյա Կատամաձեն կատարել է Վրաստանի հիմնը և հայտարարել, որ ինքը «մայրերի ձայնն է, որոնց երեխաներին ապօրինի ձերբակալում են»։ Դատարանը նրան և մյուս ցուցարարներին մեղավոր է ճանաչել՝ յուրաքանչյուրին տուգանելով 5,000 լարիով (մոտ 1,800 դոլար):

Բողոքի ակցիան, որի համար դատարանի առաջ են կանգնել Կատամաձեն ու ևս ութ ցուցարար, տեղի է ունեցել հունվարի 26-ին Քութայիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ։

Ակտիվիստները դուրս են եկել փողոց՝ դատապարտելու լրագրող Մզիա Ամագլոբելիի բողոքը մերժելու՝ դատարանի որոշումը։ Լրագրողը կալանավորվել է Բաթումիում բողոքի ակցիաների ժամանակ և արդեն 30 օր է՝ հացադուլ է անում։ Հունվարի 21-ին Քութայիսիի վերաքննիչ դատարանն անընդունելի է համարել Ամագլոբելիի հայցը և նրան թողել կալանքի տակ։

Ոստիկանությունը ցուցարարներին մեղադրել է ակցիաների անցկացման կանոնները խախտելու մեջ։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին ձայների կեղծման մեղադրանքների հետ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի