Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցապահանջի քննությունը պետք է կասեցվի մինչև «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտման ավարտը․ փաստաբան

Լուրեր

18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
18.09.2026 | 14:50
ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC
18.09.2026 | 14:39
ՌԴ-ն ՀՀ-ին «նախազգուշացրել» է ռուսական ձեռնարկությունների «ռեյդերական զավթումների» հետ կապված
18.09.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան. «Ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում մեծ բեմ բարձրանալուն»
18.09.2026 | 14:26
ՔՊ-ի պատգամավորնե՛ր, մի հատ էլ մեկն արձագանքեց, դո՛ւրս եմ հանելու․ Ռուբինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:22
Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ն ծրագրում է «հիբրիդային» հարվածներ հասցնել Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին
18.09.2026 | 14:18
Թաթիկներով չխոսե՛ք ինձ հետ․ լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:16
Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:10
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Խանդիկյանին 80-ամյակի առթիվ
18.09.2026 | 14:02
Հովակիմյանին «գզելու» բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:56
ԱՄՆ-ը հաստատել է Իրանի պատվիրակության վիզաները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար․ սահմանափակումներ կգործեն
18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:36
ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար
18.09.2026 | 13:32
RAF. Արսեն Հարությունյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 2-րդ նախագահի այս քայլն անլրջություն որակեց:
«Ես Ռոբերտ Քոչարյանի այս քայլը բացասական եմ գնահատում, որովհետև ինքն այս քայլով ընդամենն ուզում է, որ իր մասին չմոռանան, որովհետև այսօր լուրջ խնդիրներ են լուծվում, այն աստիճան լուրջ, որ փորձ է արվում բացահայտել, թե «Մարտի 1-ի» 10 զոհն իր մեղքով է, թե՞ իր մասնակցությամբ, ինքը վեր է կենում և պահանջում հրապարակայնորեն իրենից ներողություն խնդրել։ Սա նախագահի վարքագիծ չէ, նրա այս քայլից պարզապես մարդու ծիծաղ է գալիս»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ որքանո՞վ են հիմնավոր կամ խոցելի զրպարտության համար ներողություն պահանջելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի փաստարկները, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց․ «Փաստարկների մասին չեմ կարող խոսել, քանի որ ողջ հայցապահանջի մանրամասներին ծանոթ չեմ։ Քաղաքական իմաստով՝ այն որակում եմ անլուրջ, իսկ իրավական իմաստով գործի քննությունը պետք է կասեցվի, որովհետև, ըստ Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի՝ քաղաքացիական հայցը ենթակա է կասեցման, քանի որ գործի քննությունը հնարավոր չէ մինչև մեկ այլ քաղաքացիական կամ քրեական գործով գործի քննության ավարտը»։

Փաստաբանը շեշտեց՝ Քոչարյանը դատական հայց ներկայացնելով վարչապետի և ՀՔԾ պետի դեմ, ընդամենը մեկ հարց է լուծում․ «Շեղում է «Մարտի 1-ի» գործի բացահայտման ուղղությամբ հասարակության ուշադրությունը։ Թե չէ ինչպե՞ս կարելի է հասկանալ, երբ մարդուն ասում են «Մարտի 1-ի» գործով քեզ առաջադրվում է մեղադրանք, ինքն ասում է՝ ներողություն խնդրեք, հետևաբար,  պնդում եմ՝ Քոչարյանի ներկայացրած հայցապահանջի քննությունը պետք է կասեցվի մինչև «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտման ավարտը»։


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իրեն կատարվածի մեջ մի բան է ուրախացնում միայն․ «Ռոբերտ Քոչարյանը վերջապես պարզել է, որ Հայաստանում կա արդարադատություն, որին կարելի է դիմել, մինչդեռ իր օրոք դատարանները հանդիսանում էին գործադիր իշխանության մասնաճյուղը»։
Աղավնի Սուքիասյան