Հեռախոսազրույցին առնչվող բոլոր պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին առնչվող բոլոր պաշտոնյաներն ինչ-որ փուլում հրավիրվելու են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրված նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Նիստի ընթացքում մենք կազմեցինք հարցումների ցուցակն ու բովանդակությունը, և հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության արդյունքում մենք կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց ցուցակը՝ նախնական: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ անձանց հրավիրելու անհրաժեշտություն»,- նշեց Կոստանյանը:

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է հատկապես հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և այդ գաղտնիության ապահովման համար պատասխանատու սուբյեկտների ներգրավմանը. «Մեզ համար առաջնահերթ է ազգային անվտանգությունը, որպեսզի մենք վստահ լինենք, որ Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ»:

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք նիստին հրավիրվելու են ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետը, նաև այն դատավորը, որի մասին խոսվում էր զրույցի ընթացքում, Գևորգ Կոստանյանը պատասխանել է. «Տրամաբանական է, որ ձեր նշած անձինք ինչ-որ փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»:

Մանրամասները՝ տեսանյութում