Առաջ մեր ռաբիսը գոնե հայերեն էր, հիմա դարձել է ռուսերեն, մեր երեխաներն այս ի՞նչ են լսում. Արա Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
Բոլորը

«Գալու է օրը, երբ արցախցիները վերադառնալու են տուն, և Արցախ պետության հարցը լուծվի, ես լավատես եմ: Չեմ հավատում, որ վերջացավ-փակվեց այդ հարցը: Եթե մենք էլ լռենք, աշխարհը դա չի հանդուրժելու, վստահ եմ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երաժիշտ, երգահան, «Արցախ» ստեղծագործության հեղինակ Արա Գևորգյանը:

Ի դեպ, տարիներ առաջ Ադրբեջանը, որ գողացել էր այդ ստեղծագործությունը, ստիպված եղավ ընդունել, որ այն հայկական է. «Հիմա տեսնում եմ, որ մեզ մոտ է հնչում թուրքական, պարսկա-ադրբեջանական երաժշտություն, և նրանք են ծիծաղում, որ մենք այդ երաժշտության ներքո ենք պարում: Վերնիսաժում շատ եմ տեսել, որ ադրբեջանական երաժշտությամբ ձայնասկավառակներ վաճառեն: Ամեն անգամ մոտենում, ասում եմ`տղե´րք ջան, մի´ միացրեք, ասում են`լավ է ծախվում: Արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ռեպորտաժը Մոսկվայից հեռարձակվեց հենց այդ ադրբեջանական երաժշտության հնչյունների ներքո, դա շատ ամոթ էր մեզ համար»,-նշում է Արա Գևորգյանը:

Նա անդրադառնում է նաև հեռուստաեթերում, համացանցում, բեմերից ու մեքենաներից հնչող ռաբիս երաժշտությանը. «Առաջ մեր ռաբիսը գոնե հայերեն էր, հիմա դարձել է ռուսերեն, մեքենաներից ռուսական ռեփ է հնչում, մեր երեխեքը ի՞նչ են լսում`լավ տեղ չտանող, վատ բառապաշարով երաժշտություն: Ինչ վերաբերում է ադրբեջանական, թուրքական մելիզմներին, ասում են` հարսանիքներին դրա ներքո են պարում, բայց դուք տեսեք`Կոմիտասը որքան ծիսական պարեղանակներ ունի, թող նվագեն: Դրանք պետք է շատ հնչեցնել հեռուստատեսությամբ, որ մերոնք էլ պահանջեն, ասեն`ադրբեջանական կլկլոցներ մեզ ինչո՞ւ եք դեմ տալիս, թշնամու բերանն էլ լեզու դնում»:

Քանի որ Արա Գևորգյանը տարիների ընթացքում ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունն աշխարհին մշակույթի միջոցով ներկայացնելու հարցում, հարցրինք`վերջին շրջանում պետության վարած քաղաքականությունն այդ ուղղությամբ արդյո՞ք բավարարում է. «Հասկանում եմ, որ Թուրքիայի հետ բարեկամության կամուրջներ են գծվում, ես ինքս էլ եմ դրա կողմնակիցը, բայց ես արժանապատիվ խաղաղության կողմնակից եմ: Մենք մեր տեղը, արժեքը, գինը պետք է իմանանք, երբեք չենք կարող նսեմացած լինել»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան