Թուրքիայում անորոշություն է PKK-ի բանտարկված առաջնորդի ուղերձից առաջ․ անդրադարձ

Լուրեր

22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
Բոլորը

Թուրքիան անորոշության մեջ է բանտարկված քուրդ զինյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի մոտալուտ հայտարարությունից առաջ, որի հետևանքները հնարավոր չէ կանխատեսել։ Այս մասին ասվում է AFP-ի անդրադարձում, որը վկայակոչում է Turkish Minute-ը։

1999 թվականից Ստամբուլի մերձակայքում Իմրալը բանտային կղզում առանց պայմանական վաղաժամկետ ազատման ցմահ բանտարկություն կրելով՝ Օջալանը կարող է օգտագործել փետրվարի 15-ը՝ իր ձերբակալության տարելիցը, արձագանքելու Անկարայի կոչին՝ PKK-ին զենքերը վայր դնելու, հնարավոր է՝ վաղաժամկետ ազատում ապահովելու համար:

75-ամյա Օջալանն ասել է, որ «վճռական է» ներգրավվել մի գործընթացում, որը կշրջի 1984 թվականից ի վեր առնվազն 40,000 մարդու կյանք խլած հակամարտության էջը: Սակայն ոմանք թերահավատ են, որ դա տեղի կունենա այն օրը, երբ Օջալանին բռնել են թուրքական անվտանգության ուժերը Նայրոբիում գործողության ընթացքում: Եթե Օջալանը կոչ անի, պարզ չէ, թե ինչ է նա շահելու ձիթապտղի ճյուղից, որը նրան է ուղղվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրհնությամբ։

«Ի՞նչ է առաջարկել Էրդողանը։ Մենք ոչինչ չգիտենք, նա պատրա՞ստ է զիջումների։ Օջալանի՝ իր հետևորդներին զենքերը վայր դնելու կոչ անելը չի նշանակում կապիտուլյացիա կամ հրաժարում քրդական դատի օրինականությունը պաշտպանելու իրավունքից»,- ասել է քրդական հարցերով փարիզաբնակ մասնագետ Համիտ Բոզարսլանը։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM Party) համանախագահ Թունջեր Բաքիրհանն էլ ասել է, որ Օջալանը «պատրաստում է քրդական հարցի պատվավոր լուծման բանաձև»։

«Մենք չգիտենք դրա ճշգրիտ բովանդակությունը, բայց գիտենք, որ այն կպարունակի ուղերձ քրդական հարցի դեմոկրատական պատասխանի մասին»,- ասել է նա։

Մյուս անհասկանալի հարցն այն է, թե ինչպիսի արձագանք կարող է առաջացնել նման կոչը PKK-ի մարտիկների շրջանում Հյուսիսային Իրաքի լեռներում կամ Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) պայքարում են Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Անկարան թշնամաբար է վերաբերվում ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ին՝ պնդելով, որ նրա հիմնական տարրը՝ Ժողովրդական պաշտպանության միավորումները (YPG), PKK-ի ճյուղն է։

Թուրքիան հույսը դնում է Սիրիայի նոր ղեկավարների վրա՝ իր անվտանգության հետ կապված մտահոգությունները լուծելու համար։ Թեև Սիրայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան մերժել է քրդական ինքնակառավարման ցանկացած ձև և հորդորել է SDF-ին հանձնել զենքերը, տարածաշրջանային դերակատարները գիտեն, որ շատ բան կախված կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և նրա նոր վարչակազմից:

«Չի կարող լինել [SDF] համաձայնագիր Դամասկոսի հետ՝ առանց հյուսիս-արևելքի կողմից հսկայական զիջումների կամ առանց թուրքերի անվտանգության բավարար երաշխիքների։ PKK-ն կարող է ձևացնել, թե կատարում է Օջալանի կոչը՝ պահելով զենքերը։ Բայց կա նաև ղեկավարության խնդիր»,- նախազգուշացրել է եվրոպացի հետազոտողը, որը ցանկացել է անանուն մնալ:

Թեև Օջալանը տարիներ է անցկացրել ճաղերի հետևում և նույնիսկ «առաջադեմ» շրջադարձ կատարել, «նա մնում է առաջնորդող լույս» քրդական շարժման համար, ասել է քրդերի հարցով մասնագիտացած ֆրանսիացի պատմաբան Բորիս Ջեյմսը:

Մեկ այլ հարց է քրդամետ DEM կուսակցությունը։ Կկարողանա՞ Անկարան որևէ գործարք կնքել Օջալանի հետ՝ առանց քրդական շարժման քաղաքական թևի՝ խորհրդարանում մեծությամբ երրորդ կուսակցության համար երաշխիքների: DEM-ի պատգամավորների պատվիրակությունը վերջին ամիսներին երկու անգամ այցելել է Օջալանին Իմրալը բանտային կղզում։

Բայց կուսակցության նախկին առաջնորդներից երկուսը դեռ ճաղերի հետևում են, որոնցից մեկը Սելահաթթին Դեմիրթաշն է, որը ձերբակալվել է 2016 թվականին և անցյալ տարվա մայիսին դատապարտվել 42 տարվա ազատազրկման։ Անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններում ընտրված DEM կուսակցության ութ քաղաքապետեր էլ հեռացվել են և փոխարինվել կառավարության կողմից նշանակված ադմինիստրատորներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի