Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին այցը կկատարի Մերձավոր Արևելք՝ բաց թողնելով Թուրքիան

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Մերձավոր Արևելք փետրվարի կեսերին: Այս մասին հաստատել է Պետքարտուղարությունը՝ բացառելով Թուրքիան Ռուբիոյի երթուղուց, գրում է Turkiye today-ը:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուբիոն կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, այնուհետև փետրվարի 13-ից 18-ը կմեկնի Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և Սաուդյան Արաբիա։

Այս այցը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական մեկնաբանություններին Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու վերաբերյալ, առաջարկ, որը լայնորեն քննադատվել է իրավապաշտպան կազմակերպությունների և արաբական երկրների կողմից:

Լրատվամիջոցը նշում է, թե Ռուբիոյի որոշումը՝ ՆԱՏՕ-ի դաշնակից և տարածաշրջանային կարևոր պետություն Թուրքիային բացառելու վերաբերյալ, հարցեր է առաջացրել Մերձավոր Արևելքում Թրամփի վարչակազմի դիվանագիտական ​​առաջնահերթությունների վերաբերյալ:

Նրա այցը կկենտրոնանա Գազայի ապագայի, տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանում դաշինքները վերափոխելու ԱՄՆ-ի ջանքերի շուրջ քննարկումների վրա:

Հունվարին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց էին ունեցել և պայմանավորվել շարունակել ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջև՝ կենտրոնանալով փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Երկու պաշտոնյաներն էլ, ըստ հաղորդագրությունների, ընդգծել էին որպես դաշնակիցներ սերտ համագործակցության կարևորությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի