Արցախի հարցով շեշտադրումները շատ հետաքրքիր էին. Արման Նավասարդյանը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
Բոլորը

Ղարաբաղյան հարցով շեշտադրումները շատ հետաքրքիր էին: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Կենտրոնում դրված էր այն հարցը, որ Ղարաբաղը հանդիսանում է բանակցային կողմ: Ղարաբաղը հանդիսանում է այն ֆիգուրանտը, որը տեղ է գրավելու այդ բանակցություններում: Եվ համեմատությունները շատ հետաքրքիր էին Փաշինյանի արած: Ասաց՝ ինչպե՞ս կարող են նրանք խոսել Ղարաբաղի անկախության՝ իրենց առումով անկախության, և Ադրբեջանի կազմում լինելու մասին, երբ ամեն ինչ արվում է այդտեղի ժողովրդին ոչնչացնելու համար, ինչպես արվեց Նախիջևանում: Ի դեպ՝ առաջին անգամ է, երբ այդ մակարդակով Նախիջևանի մասին հնչում է հարցը»,- ասաց Արման Նավասարդյանը:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նավասարդյանն ընդհանրապես դրական է գնահատում. «Ես մասնակցել եմ նման միջոցառումների ՄԱԿ-ում և գիտեմ ներքին խոհանոցը: Եվ գիտեմ, թե որքան կարևոր է պետության ղեկավարի, մասնավորապես, հաջող ելույթը այդ ամբիոնից: Իսկ այն հաջող էր մի քանի առումով: Նախ՝ հաջող էր այն առումով, որ միջազգային հանրության ուշադրությանը, այդ թվում՝ քաղաքական շրջանակների, վերջին շրջանում սևեռված է Փաշինյանի վրա: Դա մեծ հնարավորություններ է ստեղծում և բարենպաստ պայմաններ, որպեսզի այդ պատվիրակությունն ուշադրություն գրավի միջազգային հանրության կողմից»:

Վարչապետի ելույթն Արման Նավասարդյանը շատ հաջող է համարում նաև տեխնիկական առումով: Նրա խոսքով՝ ճիշտ անգլերենով արտասանված ելույթը հաջողության գրավական է: Դիվանագետն ուշադրություն հրավիրեց նաև Նյու Յորք այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների վրա՝ կարևորելով, մասնավորապես, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը:

«Հանդիպումները, որ մենք տեսանք, շատ խոստումնալից և հեռանկարային էին, մասնավորապես Իրանի նախագահ Ռոհանիի հետ հանդիպումը: Դա նախերգանքն է այն կարևոր այցելության, որ տեղի է ունենալու վերադառնալուց հետո: Իրանը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության ներկապնակում, և այդ այցելությունը կարող է շրջադարձային կետ հանդիսանալ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական առումով»,- նշեց Արման Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում