Պուտինը չի պատրաստվում ադրբեջանական օդանավի կործանման մասին հայտարարություն անել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, [ինքնաթիռի կործանման մասին խոսելու]) պլաններ չկան»,- ասել է նա՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, որոնցում Ռուսաստանին առաջարկվում է իր վրա վերցնել վթարի մեղքը։

Հավելենք, որ օրերս Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ Միաժամանակ, Բաքուն շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգի հրթիռով։

Միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։

«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներով մեր գործընկերների հետ շփումներում։ Մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ սպասվո՞ւմ են, արդյոք, Պուտինի և Ալիևի շփումներ այս թեմայով։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 3-ին ռուսական կողմին նոտա է ուղարկվել Բաքվում «Ռուսական տան» գործունեության դադարեցման  կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել էր, որ «Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշման համաձայն՝ ռուսական կողմից ակնկալվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի