«ՌԴ-ն ասում է՝ հայե՛ր, ճորտի նման ապրեք»․ Մոսկվայից հնչած նոր մեղադրանքի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
Բոլորը

Հայաստանի իշխող կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե Հայաստանը տուժել է ժողովրդավարության առաջխաղացման պատճառով։ Ռուս պաշտոնյան, խոսելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրականացրած ծրագրերի մասին, հայտարարել է, թե հետխորհրդային երկրներում, այսպես ասած, պետական հեղաշրջումների նախապատրաստմանն աջակցել է UASID-ին՝ իր ֆինանսավորումներով։

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների ցանկում ամենավերջին հորիզոնականները զբաղեցնող Ռուսաստանի Պետդումայի խոսնակի հայտարարությանը հակադարձելով՝ ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը շեշտում է՝ Հայաստանը չի կարող չլինել ժողովրդավարական։

Գևորգ Պապոյանն ասում է՝ չի պատկերացնում ընտրություններ առանց դիտորդների վերահսկողության, կառավարության աշխատանքը՝ առանց լրագրողների ներկայության, որոնք հնչեցնում են սուր հարցեր, քանի որ, ըստ իշխանության ներկայացուցչի, մամուլի վերահսկողությունը զգոն է պահում կառավարող ուժերին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին, 1992 թվականից ի վեր աջակցում է Հայաստանին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր ժողովրդավարության, տնտեսության զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատաշուկայի զարգացման և այլ ոլորտներում։ 2024 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ը հայտարարեց, որ USAID-ի միջոցով Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը կավելացվի 130 միլիոն դոլարով՝ հասցնելով ընդհանուր 250 միլիոն դոլարի։ 2024 թվականի փետրվարին USAID-ն 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ապահովելով նրանց հիգիենայի պարագաներով, տաք հագուստով, պարենային և ոչ պարենային ապրանքներով։ Տարիներ շարունակ նաև ֆինանսավորել է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացումը։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ արևմտյան հիմնադրամների, այդ թվում՝ USАID-ի ֆինանսավորմամբ հետխորհրդային պետություններում փորձ է արվել բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիայի դեմ պայքարը և թափանցիկությունն ընտրական գործընթացներում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը 1997-2000 թվականներին աշխատել է USAID-ի Համապարփակ շուկայական բարեփոխումների ծրագրում և ղեկավարել է ֆինանսական հատվածի բարեփոխումները, թվարկում է կազմակերպության ներդրումների դրական արդյունքները։

Քոչարյանի թիմակից պատգամավորը, սակայն, հրաժարվում է ռուս պաշտոնյայի մեղադրանքները մեկնաբանել, թե USAID-ն ֆինանսավորել է Հայաստանում պետական հեղաշրջման նախապատրաստումը։ Խաչատրյանը, միաժամանակ, նշում է, որ USAID-ն ֆինանսավորել է կազմակերպությունների, որոնք աջակցել են Փաշինյանին։

Գարեգին Միսկարյանն էլ շեշտում է՝ ՌԴ-ն հայ հասարակությանն առաջարկում է, իրավագիտակից քաղաքացի լինելու փոխարեն, ապրել ճորտի կարգավիճակում, միաժամանակ, ակնարկներ անելով իր քաղաքացիներին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ավելի քան 60 տարի աշխարհի բազմաթիվ երկրներում զարգացման ծրագրեր իրականացնող USAID-ի գործունեությունը վերանայել մասին։ Երեք ամսով սառեցվել են գործակալության ծրագրերի ֆինանսավորումները՝ ծախսերի արդյունավետությունը ստուգելու հիմնավորմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան