Բաքուն պատրաստվում է ՌԴ-ի դեմ ադրբեջանական օդանավի կործանման գործով միջազգային դատարան հայց ներկայացնել

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Բաքուն պնդում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող օդանավի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցի հրապարակումից հետո ռուսական կողմը շարունակում է կանխակալ կերպով մեկնաբանել միջադեպը, ինչը դժգոհություն է հարուցել ադրբեջանական կողմում։

Մասնավորապես, Ադրբեջանի իշխանամերձ ԱՊԱ գործակալությունը գրում է, որ չնայած առկա փաստերին՝ ռուս պաշտոնյաները, փորձագետները և լրատվամիջոցները շարունակում են հերքել միջադեպին իրենց մասնակցությունը և փորձում են մեղքը բարդել օդանավի անձնակազմի վրա։

Ըստ լրատվամիջոցի`այս մարտավարությունը հիշեցնում է 2014 թվականին Դոնբասի երկնքում խոցված մալազիական Boeing 777-ի հետ կապված իրավիճակը, որի պատասխանատվությունը Մոսկվան մինչ օրս չի ընդունել։

«Մինչդեռ Գրոզնիում՝ Խանքալա գյուղի զորամասում, հետաքննությունը շարունակվում է։ Ըստ առկա տեղեկությունների՝ ինքնաթիռի վրա կրակ է բացվել այս ռազմաբազայի տարածքից»,- ասվում է հրապարակման մեջ`հավելմամբ, որ Ադրբեջանի իշխանությունները տիրապետում են տեղեկատվությանը, թե ովքեր են կրակի արձակման հրաման տվել և ինչ զենքով։

«Չնայած այս բոլոր փաստերի, ապացույցների առկայությանը, Ռուսաստանի փորձերը՝ ուղղորդել հետաքննությունը և մեղքը բարդել անձնակազմի վրա, խոր ափսոսանք են առաջացնում։ Մինչդեռ, բացի Ղազախստանից, հետաքննությանը մասնակցում են նաև փորձագետներ Ադրբեջանից, Ռուսաստանից և ինքնաթիռն արտադրող երկրից՝ Բրազիլիայից։ Այսինքն՝ նախնական զեկույցում արտացոլված բոլոր փաստերը հայտնի են նաև ռուսական կողմին»,- գրում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը՝ նշելով,որ Բաքուն հստակ ուրվագծել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով ու պատրաստվում է միջազգային դատարան Մոսկվայի դեմ հայց ներկայացնել։

«Ինչպես արդեն նշվել է, Ադրբեջանն իր տրամադրության տակ ունի օդանավը խոցած «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար»,- հայտնում է ԱՊԱ-ն՝ միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում։

Ըստ Ադրբեջանի իշխանական աղբյուրի, Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի