Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ խորհրդարանում Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի դատախազները հետաքննություն են սկսել պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթի նկատմամբ, որը վերջերս միացել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP), խորհրդարանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իբր, վիրավորելու և սպառնալից արտահայտությունների պատճառով։ Իշխանությունները գործել են առանց պաշտոնական բողոքի, գրում է Turkish Minute-ը։

Հետաքննությունը հիմնված է Էնգինյուրթի ելույթի վրա, որն ավելի վաղ հնչել էր խորհրդարանում խմբակցության նիստում:

«Պալատներում ապրող Յազիդ լինելու փոխարեն՝ մենք կնմանվենք նահատակ Հուսեյնին Քարբալայի անապատներում: Ահա թե ինչու ես դիմում եմ վախի այս կայսրության ստեղծողին, այս միանձնյա կառավարման ճարտարապետին, բռնաճնշումների և բռնակալության կատարողին։ Ամո՛թ մեզ, եթե չխորտակենք այն։ Ամո՛թ մեզ, եթե մենք չստիպենք ձեզ կիսել մեր ճակատագիրն այն բանտերում, որտեղ մենք անարդարացիորեն պահվում ենք»,- դիմելով Էրդողանին՝ ասել էր պատգամավորը։

Յազիդի և Հուսեյնի մասին Էնգինյուրթի հիշատակումը խորը պատմական և կրոնական նշանակություն ունի: Յազիդ I-ը Օմայադ խալիֆ էր, որին շատ մուսուլմաններ լայնորեն նախատում էին 680 թվականին Քարբալայի ճակատամարտում Մուհամեդ մարգարեի թոռան՝ Հուսեյն իբն Ալիի սպանությունը պատվիրելու համար։ Հուսեյնի նահատակությունը նշվում է ամեն տարի շիա մահմեդական ավանդույթներում՝ որպես բռնակալության դեմ դիմադրության խորհրդանիշ։

Էնգինյուրթը, որը ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP), իսկ ավելի ուշ՝ աջ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության անդամ էր, երեքշաբթի միացել է CHP-ին՝ կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի մասնակցությամբ արարողության ժամանակ։

Պատգամավորի նկատմամբ հետաքննությունը Թուրքիայում այլախոհության դեմ ավելի լայն պայքարի մաս է, որտեղ իշխանությունները նախագահին վիրավորելը քրեականացնող օրենքներ են կիրառում՝ թիրախավորելու հազարավոր մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների, լրագրողների և շարքային քաղաքացիների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի