Ինչ տուգանքներ են նախատեսված հայտարարագրում սխալ տվյալներ ներկայացնելու դեպքում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացին հայտարարագիր ներկայացնելիս իրավունք ունի մեկ անգամ շտկել այն: Եթե ՊԵԿ-ը նկատում է ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն է տալիս, շտկման հնարավորությունից հետո տալիս է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո՝ տուգանք»,- այս մասին Ազգային Ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Այնուհետև ՊԵԿ նախագահն ասաց, թե ինչ վարչարարություն է կիրառվելու՝ հայտարարագիր չներկայացնելու համար։

«5000 դրամ է տուգանքը վարձու աշխատողների, քաղիրավական պայմանագրով աշխատողների համար, բայց, իհարկե, սեփականատերերի համար ավելի բարձր է, 50 հազար է: Հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է, այսինքն՝ 5000-ը դառնում է 10 հազար, 50 հազարը՝ 100 հազար:
Այդ տեսանկյունից անցած տարի էլ աշխատանքներ իրականացրել ենք: Օրինակ՝ մոտ 2638 վարչական վարույթներ ենք նախաձեռնել:

Բացի դրանից՝ լրացուցիչ աշխատանքներ ենք տանում, ծանուցումներ ենք անում համատիրություններին, որպեսզի իրենք տվյալներ փոխանակեն, մենք էլ, հեռակա ռեժիմով մարդկանց հետ աշխատելով, հնարավորություն տանք՝ հայտարարագրեն»,- փոխանցեց ՊԵԿ պաշտոնյան։