Ռոսավիացիան հայտարարել է, որ ադրբեջանական օդանավի աղետի վերաբերյալ Ղազախստանի զեկույցում կատարվածի պատճառները նշված չեն

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ղազախական կողմը չի բացահայտել այն կողմնակի առարկաները, որոնք հայտնվել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավում մինչև Ակտաուում կործանվելը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության զեկույցը «նախնական է և չի պարունակում որևէ եզրակացություն միջադեպի պատճառների մասին»։ Այս մասին հայտարարել է Ռոսավիացիան, գրում է Ինտերֆաքսը։

«Նախնական զեկույցը հաստատում է, որ օդանավը վնաս է կրել արտաքին ազդեցության հետևանքով: Այնուամենայնիվ, զեկույցը չի արտացոլում, որ ղազախական կողմն օդանավում կողմնակի առարկաներ է հայտնաբերել, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն առ այսօր նման հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ տարրերն իրեն չեն փոխանցվել փորձաքննության համար»,- նշել է դաշնային գործակալությունը։

Նշվում է նաև, որ զեկույցում հաստատվում է՝ անձնակազմը չի օգտվել այլընտրանքային օդանավակայաններից, որոնք  առաջարկել են ռուս ավիակարգավարները։

«Զեկույցը հաստատում է ավելի վաղ հաղորդված տեղեկությունն այն մասին, որ անձնակազմն է ընտրել այլընտրանքային վայրէջքի օդանավակայանը՝ ինքնուրույն ընտրելով Ակտաուն։ Անձնակազմը չի օգտվել ռուս դիսպետչերների կողմից առաջարկված Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայաններից՝ չնայած օդանավն ընդունելու համար այդ օդանավակայանների տեխնիկական պատրաստվածությանը»,- նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ թռչունների ինքնաթիռին հարվածելու և թթվածնի բաքի պայթյունի մասին տեղեկությունը ստացվել է նաև անձնակազմից։

«Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն, իսկ կատարվածի վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում»,- ասվում  է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը, որը պարունակում է թռիչքի պատմության, ինքնաթիռի վնասման, օդերևութաբանական, բեկորների  և այլնի մասին տեղեկություններ։ Միաժամանակ, Ադրբեջանի կառավարության աղբյուրները պնդում են, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր Ս» համակարգով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի