«Եթե գրանցված չես, գումարը ծրարով ես ստանում»․ աշխատանքային իրավունքների խախտման ահազանգ

Լուրեր

21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
21.12.2025 | 12:59
Ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան
21.12.2025 | 12:17
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման
21.12.2025 | 11:32
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
Բոլորը

Արմինե Հովհաննիսյանը (անուն-ազգանունը փոխված է) պատմում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից փորձաշրջան է անցել Triune Digitals ընկերությունում որպես SEO մասնագետ, ապա երեք ամիս անց դարձել է ընկերության հիմնական աշխատակից, սակայն ընկերությունը նրան չի գրանցել։ Նրա խոսքով՝ դեկտեմբերին ղեկավար անձնակազմից հայտնել են, որ գոհ են իր աշխատանքից և որոշել են բարձրացնել աշխատավարձը, իսկ դրանից մոտ մեկ ամիս անց տեղեկացրել աշխատանքից ազատման մասին։

«Ես ասում եմ, որ 20 օր առաջ իմ աշխատավարձը բարձրացրել եք՝ նշելով, որ լավ է ամեն ինչ, ի՞նչն է փոխվել այս ընթացքում, իրենք ընթացքում նշում են, որ պարտնյորն է կրճատել։ Ես իրենց հետ խոսակցություն եմ ունենում հունվարի 31-ին իմ աշխատանքային պայմանագրի հետ կապված, ինձ տեղեկացնում են, որ ես չունեմ աշխատանքային պայմանագիր, ու ես ասում եմ, որ, համենայն դեպս, ունեմ վերջնահաշվարկ ստանալու, ինձ շատ ցինիկ դեմքով ասում են, որ վերջնահաշվարկ ստանում են այն մարդիկ, ովքեր գրանցված են»,- ասում է մեր զրուցակիցը։

Արմինեն ընդգծում է, որ միշտ պահանջել է՝ իրեն գրանցեն և աշխատանքային պայմանագիր ունենա, սակայն գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են վերցրել, բայց այդպես էլ չեն գրանցել, որի մասին, ըստ Արմինեի, վերջին հանդիպման ժամանակ հաստատել է ընկերության տնօրինությունը։

«Ես պահանջել եմ իմ վերջնահաշվարկը, որ անկախ ամեն ինչից՝ ես պետք է ստանամ այն։ Այդ ժամանակ HR-ը սպառնում է, թե քաղաքը փոքր է, ինքը մեծ շրջապատ ունի, ու ես մտածեմ, որ կարող եմ խնդիրներ ունենալ։ Ես նշում եմ, որ եթե հանկարծ իմ վերջնահաշվարկը չտան, կդիմեմ պետական մարմիններին։ Ինձ ասում են, որ վերջնահաշվարկ կտան, բայց փաստացի չեն տալիս, միայն ամսվա աշխատավարձն են տալիս, ու ասում են՝ ինչ ուզում ես, արա»,- նշում է Արմինեն։

Նրա խոսքով՝ ընկերությունում կան այլ աշխատակիցներ ևս, որոնք առանց պայմանագրի են աշխատում։

«5 հոգի հաստատ գիտեմ, բայց վստահ եմ, որ էլի կան։ Նկատել եմ, որ էլի մարդիկ կան, որոնք աշխատավարձը ծրարով են ստանում։ Եթե գրանցված աշխատող չես, գումարը ծրարով ես ստանում, իսկ գրանցվածներին քարտային փոխանցումով են տալիս»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Արմինեն իր աշխատանքային իրավունքների խախտման ահազանգով դիմել է Պետական եկամուտների կոմիտե, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Երեք կառույցից էլ նրան փոխանցել են, որ իր դիմումն ընթացքի մեջ է։

Factor․am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել Triune Digitals ընկերության հետ։ Մեր զանգին պատասխանած աշխատակիցը չցանկացավ ներկայանալ և կոնտակտներ տրամադրել տնօրինությունից, հորդորեց այլ տարբերակներ գտնել ղեկավարության հետ կապ հաստատելու համար, իսկ իրեն այլևս չզանգահարել։ Մենք պարզեցինք, որ ընկերությունը երեք համահիմնադիր ունի, որոնցից մեկը Հայաստանում չի բնակվում, իսկ մյուս երկու համահիմնադիրների հետ կապ հաստատել չստացվեց․ նրանք ֆեյսբուքյան էջում մեր նամակներն անպատասխան թողեցին։

Անի Թամրազյան