Թուրքական լրատվամիջոցները իշխանությունների թիրախում են՝ 2013-ի հակակառավարական ցույցերը լուսաբանելու համար

Լուրեր

22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք դատախազները երկրի ԶԼՄ-ների դիտորդ մարմնին խնդրել են օգնել բացահայտել այն լրատվամիջոցներին, որոնց կողմից 2013-ին հակակառավարական ցույցերի լուսաբանումը կարող էր նպաստել իրավիճակի սրմանը։ Այս մասին հաղորդում է Habertürk-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Գեզի այգու հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել էին 2013 թվականի ամռանը Ստամբուլի կենտրոնում քաղաքաշինական ծրագրի պատճառով և տարածվել Թուրքիայի այլ քաղաքներում, լուրջ մարտահրավեր էին այն ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությանը։ Դրանք դաժանորեն ճնշվեցին Էրդողանի կառավարության կողմից, որը հետագայում ցույցերը որակեց որպես «հեղաշրջման փորձ» իր դեմ։

12 տարի անց այս բողոքի ցույցերի հարցը կրկին վերադարձել է Թուրքիայի օրակարգ՝ անցած շաբաթ հայտնի մենեջեր Այշե Բարըմի ձերբակալությամբ՝ բողոքի ցույցերին նրա ենթադրյալ մասնակցության պատճառով: Թուրքական հեռուստատեսության և կինոարտադրության նշանավոր ներկայացուցիչ Բարըմը, որն աշխատում է բազմաթիվ հայտնի դերասանների հետ, մեղադրվում է «Թուրքիայի Հանրապետությունը տապալելու կամ իր պարտականությունների կատարմանը խոչընդոտելու փորձի մեջ»՝ որպես բողոքի ակցիաների ենթադրյալ «կազմակերպիչներից» մեկը: Նա հերքում է մեղադրանքները։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը, որը հետաքննում է Բարըմի գործը, ներկայում ուսումնասիրում է զանգվածային լրատվամիջոցների ենթադրյալ դերը ցույցերում։

Ըստ Habertürk-ի՝ Բարըմի գործը հետաքննող դատախազները վերջերս խնդրել են երկրի ԶԼՄ-ների պետական վերահսկող մարմնին՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին (RTÜK), բացահայտել մեդիակազմակերպություններին, որոնք «լեգիտիմացրել են» բողոքի ցույցերը իրենց հաղորդումներում և նպաստել դրանց սրմանը՝ տարածելով ցուցարարների քարոզչությունը։ Դատախազները RTÜK-ին խնդրում են իրենց տրամադրել հեռարձակումների ձայնագրությունների պատճենները՝ սկսած 2013 թվականի մայիսի 27-ից։ Habertürk-ը Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից RTÜK-ին ուղարկված նամակ է ստացել։

Երբ RTÜK-ը բացահայտի այս մեդիա կազմակերպություններին և գործն ուղարկի դատախազություն, նրանց ղեկավարներն ու լրագրողները կարող են հրավիրվել՝ ցուցմունք տալու։

2013 թվականի հունիսին բողոքի ցույցերի գագաթնակետին որոշ լրատվամիջոցներ, հիմնականում՝ կառավարությանը մոտ կանգնած, որոշել էին չլուսաբանել դրանք, ըստ ամենայնի, վախենալով արժանանալ կառավարության զայրույթին: Դրանք լուսաբանվել են միայն մի խումբ ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների կողմից։

Բարըմի ձերբակալությունը շատերի համար շոկ էր՝ պատճառ դառնալով պնդումների, որ կառավարությունը կարող է օգտագործել ցույցերը որպես պատրվակ՝ կրկին պատժելու իր հակառակորդներին և վերափոխելու Թուրքիայի արվեստի և մշակույթի ոլորտը:

Թուրքիայում նախորդ տարիներին մեղադրանքներ են առաջադրվել կառավարության այլ հակառակորդների՝ Գեզի զբոսայգու բողոքի ցույցերում նրանց ենթադրյալ դերակատարության համար: Հինգ մարդ, այդ թվում՝ հայտնի գործարար և քաղաքացիական հասարակության ակտիվիստ Օսման Քավալան, 2022 թվականին դատապարտվել է Գեզի այգու բողոքի ցույցերի հետ կապված մեղադրանքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի