Նախարարությունում ուղևորափոխադրողների հետ քննարկվել են մրցույթների ընթացակարգին վերաբերող մանրամասներ

Լուրեր

18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:40
«Բարսելոնան» երկարաձգեց Ֆլիկի հետ պայմանագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:32
Անցած տարի՝ առանց եկամուտի․ ինչ է հայտարարագրել Լևոն Զուրաբյանը
18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 25-ին ընդունեց միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ. տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Փոխադրողները ներկայացրին իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացակարգի փոփոխությունների հնարավորությունները:
Նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը ևս կողմնակից է մրցույթների անցկացման ու տրանսպորտային միջոցների գնահատման գործընթացի թափանցիկությանը: Նա վստահեցրեց, որ մասնակից բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:
Ընկերություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի նստեն գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձեն լավագույնս բավարարել դրանց: Արմեն Փամբուխչյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվող մրցույթի մասնակիցները, որպես թափանցիկության երաշխիք, կարող են հրավիրել հասարակական կազմակերպությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչների՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը: