ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցի հետ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախկին նախագահ և Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահ և գլխավոր տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցի հետ․ հայտնում են գերատեսչությունից։

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության, Հայաստանի հարկային ոլորտի բարեփոխումների, հայտարարագրման ընդհանուր համակարգի ներդրման, ինչպես նաև կրթական համակարգի զարգացման մասին:

Նախարար Հովհաննիսյանը խոսել է նաև վերջին տարիներին ՏՏ ոլորտի մասնագետների՝ Հայաստան ներհոսքի և տարածաշրջանի այլ երկրների կողմից իրականացվող ՏՏ ոլորտին առնչվող հարկային քաղաքականության մասին: Նախարարը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների՝ ՏՏ ոլորտի մասնագետների աշխատանքի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու միտումներին, նշել է, որ ներկայումս Հայաստանում լուրջ քննարկումներ են ընթանում այս ոլորտում խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարար Հովհաննիսյանը պրոֆեսոր Ստիգլիցին պաշտոնապես հրավիրել է Հայաստան և պատրաստակամություն հայտնել նույն քննարկումներն ու մտքերի փոխանակումը շարունակելու նաև Հայաստանում։