Մոսկվայում պայթյունից վիրավորված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է

Լուրեր

09.02.2026 | 21:30
«Հրազդանի կիրճն անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ»․ Երևանի ավագանին փետրվարի 10-ին նիստ կգումարի
09.02.2026 | 21:13
Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները
09.02.2026 | 21:03
ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը. ՀՀ նախագահ
09.02.2026 | 21:00
ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:56
Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:45
Շնորհակալություն եմ հայտնել Վենսին իր անձնական ներդրման համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:39
Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության գալու համար․ Վենս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:32
Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:24
ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը խաղաղաբեր է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:08
Իրանը պատրաստ է նոսրացնել հարստացված ուրանը, եթե «բոլոր պատժամիջոցները վերացվեն»
09.02.2026 | 19:56
Փոքր մոդուլային ռեակտորներ կլինեն, ԱՄՆ-ը 9 մլրդ դոլար կներդնի ՀՀ էներգետիկ անվտանգության ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:44
Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:40
Տիմատի, Պիոտրովսկի, Դվորկովիչև․ ԵՄ-ն պատժամիջոցների 20-րդ փաթեթում ռուս զինվորականների, մշակութային գործիչների և գործարարների է ներառում
09.02.2026 | 19:28
Վենսն ու Փաշինյանը ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համատեղ հայտարարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:16
Շատ մոտ ենք այն կետին, որ խաղաղությունը համարենք անշրջելի․ Փաշինյանը՝ Վենսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում Ավիացիոննայա փողոցում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած «Արբատ» գումարտակի հիմնադիր, 46-ամյա Արմեն Սարգսյանը մահացել է։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները։

«Արմեն Սարգսյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Նախնական պատճառը սրտի շրջանում կրծքավանդակի թափանցող բեկորային վերքն է»,- հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Իրավապահ մարմիններում «Կոմերսանտ»-ի աղբյուրները նույնպես հաստատել են, որ նա մահացել է։ Նշվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ Սարգսյանն իր անվտանգության աշխատակիցների հետ մտել է շենք։ Նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա թինապահներից մեկը մահացել է։

Համաձայն «Կոմերսանտ»-ի տեղեկությունների՝ ենթադրվում է, որ պայթել է նռնակ կամ նռնակի վրա հիմնված պայթուցիկ սարք։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել քրեական օրենսգրքի 30-րդ  հոդվածով և 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն և սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ)։ Ըստ ռուսական աղբյուրների՝ եթե ​​պարզվի, որ հանցագործությունն ուկրաինական հետք ունի, գործը կվերաորակվի 205 հոդվածով (ահաբեկչական գործողություն)։

Նշենք, որ Սարգսյանը գլխավորել է ինքնահռչակ «Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիան», «Արբատ» (Армянский батальон) գումարտակի հիմնադիրն է, որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022 թվականին։ «Գորլովսկի» մականունով հայտնի Արմեն Սարգսյանը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։

Ուկրաինայում Արմեն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զինված խմբավորումներին կամավոր մասնակցելու և ագրեսոր պետությանը օգնելու մեջ։ Նա միջազգային հետախուզման մեջ է Կիևի կենտրոնում սպանություններ կազմակերպելու համար։ 2018 թվականի ապրիլին Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր Ֆրանսիայում, սակայն երկու օր անց ազատ արձակվել։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նա Ռուսաստան փախած Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր ծանոթն է։ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո Սարգսյանին հանձնարարվել է ստեղծել «Արբատ» գումարտակը, որում ընդգրկվել են «ծանր հանցագործությունների համար դատապարտված հանցագործներ»։ Նրանք գործել են Տորեցի ուղղությամբ, ապա տեղափոխվել Կուրսկի շրջան։

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել էր Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ: Ըստ տեղեկությունների՝ հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» կոչվող ռազմաբազայում, որը կապված է «Արբատ» գումարտակի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի