Կազմաքանդում եք ՏԻՄ-երը, ո՞նց կարելի է թանկ վարագույր առնելու համար մեղադրել նրանց․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Կառավարության նիստում հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթն այսօր քննարվեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նախագծի քննարման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ իրենք կողմ են օրինագծին։ Խաչատրյանի համար, սակայն, անհասկանելի է, ինչու են մտնում ՏԻՄ-ի գործառույթների մեջ՝ անորոշ սահմանված արդյունավետության ծախսերով։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս տարբերակով առաջ գնալը տեղական ինքնակառավարման մարմինների կազմաքանդմանն ուղղված քայլ է։

«Եթե կան ընդունված կանոնակարգեր, որոնք խախտվել են ծախս կատարվելուց, դա պետք է բերի որոշակի պատասխանատվության։ Եթե քրեական խախտում է կատարվում, պետք է բերի քրեական պատասխանատվության, բայց գնալ տեղական ինքնակառավարման մարմին և առանց հղման ասել՝ ես կարծում եմ, որ դու կես լիտրանոց ջուրն առնելու փոխարեն, եթե գնեիր մեկ լիտր ավելի էժան կլիներ, կամ ո՞նց կարելի է թանկ վարագույր առնելու համար մեղադրել նրանց։ Սա ուղղակի կամայական միջամտության համար դուռ է բացելու»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։