Ընդդիմությունը պնդում է՝ տրանսպորտի սակագնի բոյկոտը ստացվել է, քաղաքային իշխանությունը սպառնում է վերջ տալ «քաղաքական շոուներին»

Լուրեր

06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
Բոլորը

Ընդդիմադիր քաղաքական գործիչները համախոh քաղաքացիների հետ այսօր շարունակում են տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի քայլերը։ Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից տրանսպորտից օգտվելու մեկ ուղևորությունը 100 դրամի փոխարեն դարձավ 150 դրամ։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիներին հորդորում է վճարել 100 դրամ, իսկ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջարկում է բոյկոտել և չվճարել, քանի որ դեմ են կանխիկի շրջանառությանը։

«Եթե մեր քաղաքացիները նույն ճնշումը շարունակեն, ապա քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու վերանայել այս որոշումը։ Մեր նախագիծը՝ 1 000 քաղաքացու ստորագրությամբ, մտնելու է ավագանու նիստի օրակարգ։ Եթե մերժեն, մենք կգնանք հանրաքվեի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Անդրանիկ Թևանյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների բոյկոտին, այսօր հայտարարել է, որ նրանք փորձում էին համակարգը տանել կոլապսի, ինչը ձախողվել է։

«Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ՝ անհնար էր։ 100 դրամների համակարգով ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Տարատեսակ քաղաքական շոուներն իրենց վերջնակետը պետք է ունենան։ Դրանց վերջը պետք է տալ, բայց շատ հանգիստ, զսպված, նույնիսկ մեր քաղաքական ընդդիմախոսների հետ մաքսիմալ հարգանքով, բացատրելով ու հասկացնելով»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Անդրանիկ Թևանյանն արձագանքել է Ավինյանի հայտարարություններին։

««Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը թող շոուներից չխոսի։ Երկրորդը՝ երբ ասում են 100 դրամին վերադարձ չի լինի, դուք հիշում եք, թե ինչ կրկեսային ներկայացում մենք տեսանք, երբ ասում էին՝ 150 դրամ հնարավոր չէ»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ չեն կարող արգելել հասարակական տրանսպորտում ակցիա իրականացնել, քանի որ դա իրենց սահմանադրական իրավունքն է։

«Եթե նկատել եք՝ իրենք հիմա օրական ուղևորափոխադրումների թվերը չեն հրապարակում։ Մեզ ասում էին, որ օրական 550 հազար ուղևորափոխադրումը ենթադրյալ թիվ է, բայց քաղաքապետարանի կայքէջում դեռ չէին հասցրել ջնջել թվերը և 2019 թվականին օրական 550 հազարից ավելի ուղևորահոսք է եղել։ Սա նշանակում է, որ գումարի օրական մուտքերը պետք է կազմեին ոչ պակաս, քան 50 միլիոն դրամը։ Իրենք լավագույն ցուցանիշ են տվել 30-35 միլիոն դրամ, հիմա էլ ընդհանրապես չեն հրապարակում, եթե հրապարակեն, կտեսնեք, որ բոյկոտը կայացել է»,- լրագրողների հետ զրույցում պնդեց Անդրանիկ Թևանյանը։

Արփի Հակոբյան