Վարչապետը հեծանիվ վարել է քարոզում, բայց 6 տարում 1 մետր հեծանվուղի Երևանում չի ավելացել. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

«Բոյկոտը տրամաբանական որոշում է, սա կիսատ-պռատ ռեֆորմ է, չես կարող թաքնվել «ռեֆորմ» բառի ետևում և անել այն, ինչ ցանկանում ես: Քաղաքապետարանից չեն կարողանում մարդկանց բացատրել` ինչու պետք է տրանսպորտի սակագինը բարձրանա, վերջը ինչ է լինելու: Մի կողմից ուզում են խրախուսել, որ մարդիկ հասարակական տրանսպորտից օգտվեն, մյուս կողմից գին են բարձրացնում: Սա անդունդ է քաղաքացիների և քաղաքապետարանի միջև»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում քաղաքային պլանավորող, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը` անդրադառնալով փետրվարի 1-ից Երևանում ներդրված նոր ուղևորատոմսին` 150 դրամ` նախկին 100-ի փոխարեն:

Նրա խոսքով` քաղաքապետարանը ո´չ մասնագետների, ո´չ հանրության, մասնավորապես` երիտասարդների հետ որևէ կերպ չի երկխոսում. «Ավագանիում էդ խելքին են, որ իրար քաշքշում, խփում են և ուզում են երևանցու գրպանից փող «քերեն»: Մինչդեռ քաղաքի համար անընդհատ պետք է նոր գումարներ բերել, բայց ոչ` երևանցու գրպանի հաշվին: Ինվեստիցիան ասֆալտի վրա չեն անում, այլ`բնակչի»:

Երևանում 6 տարում 20 հազար շինթույլտվություն է տրվել: «Հայփոստի» վարչական մասնաշենքի տեղում «Համաշխարհային առևտրի կենտրոն» է նախատեսվում կառուցել, Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում էլ 35 հարկանի 5 շենք է նախատեսվում կառուցել: Վիկտոր Մնացականյանն ասում է` Երևանին նման մասշտաբի շենքեր պետք չեն. «Սա ո´չ Դուբայն է, ո´չ Հոնկոնգը, Երևանում երկնաքերերը չեն կարող սիմվոլ դառնալ, տարե´ք դրանք: Մեզ օտար են դրանք: Այդպիսով Երևանի դեմքը կկորչի, կդառնանք սովորական քաղաք: Բացի այդ` մենք սեյսմիկ գոտում ենք, մեզ 10 հարկից ավելի շենքեր կառուցել չի խրախուսվում»:

Վիկտոր Մնացականյանը խոսում է նաև այն մասին, որ Երևանում փողոցները չեն վերափոխվում մարդկանց համար. «Վարչապետը հեծանիվ վարել է քարոզում, բայց 6 տարում 1 մետր հեծանվուղի Երևանում չի ավելացել: Մեկը չկա, գա-ասի`պարո´ն վարչապետ, հեծանիվի գիծ ենք սարքել, արի, քշի, քարոզն էֆեկտ չունի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան