Վաշինգտոնի ավիավթարից փրկվածներ չկան. Թրամփ
Քաղաքականություն
30.01.2025 | 21:19
Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: NBC NEWS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ցավոք, փրկվածներ չկան», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ American Airlines-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ավելի քան 30 մարմիններ դուրս են բերվել Պոտոմակ գետից, ռազմական ուղղաթիռին բախված ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 64 մարդ։