Ադրբեջանական «Մուսավաթ»-ը պահանջում է չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու նոր քվեարկություն անցկացնել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանում հունվարի 29-ին անցկացված  ՏԻՄ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել, չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին ասվում է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

Փաստաթղթում ասվում է, որ ընտրությունները հետաձգվել են ավելի քան մեկ ամիս՝ առանց որևէ բացատրության։ Նշվում է, որ ընտրությունների ժամանակ չի եղել ժողովրդավարական մթնոլորտ, դրանք տեղի են ունեցել բռնաճնշումների մթնոլորտում, առանց ժողովրդավարական օրենսդրական դաշտի։

Հավաքների, խոսքի և արտահայտվելու ազատությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում չի ապահովվել, բոլոր ընտրական հանձնաժողովները գտնվել են իշխանությունների վերահսկողության տակ։

«Ընտրողների մասնակցությունը հասել է պատմական նվազագույնի և ընտրատեղամասերի մեծ մասում կազմել է 5%-ից պակաս: Ընտրողների մասնակցության վերաբերյալ տեղամասային և շրջանային ընտրական հանձնաժողովներից ստացված տեղեկատվությունը խիստ ուռճացված է եղել։ Տարբեր տեղամասերում միևնույն ընտրողների 2 անգամ քվեարկելու և քվեաթերթիկների լցոնման դեպքեր են եղել։ Սոցցանցերում ընտրակեղծիքներ պատկերող բազմաթիվ տեսանյութեր են տարածվել»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մուսավաթ» կուսակցության դիտորդները, լրագրողները և ընտրատեղամասերում նկարահանողները ճնշումների են ենթարկվել: Կուսակցության 30 թեկնածուներից ոչ մեկին քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի տրվել։

Ադրբեջանական ընդդիմադիր ուժը պնդում է, որ բազմաթիվ տեղամասային հանձնաժողովների ղեկավարներ խախտել են Ընտրական օրենսգրքի 106.5-րդ հոդվածը, որը վերաբերում է քվեարկության ավարտից հետո ձայների հաշվարկի շարունակականությանը։ Նրանք ընդմիջում են հայտարարել՝ ասելով, որ ձայները «վաղը» կհաշվեն, և դիտորդներից պահանջել են հեռանալ։ Շատ տեղամասերում ձայներն ընդհանրապես չեն հաշվել, քվեաթերթիկները լցրել են տոպրակների մեջ և ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Նախնական արդյունքները հայտարարվել են ոչ թե քվեաթերթիկների տվյալների հաշվման հիման վրա, այլ կամայական։

«Մուսավաթը» կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և կառավարության պարտավորություններին միջազգային կազմակերպությունների հանդեպ։ Կուսակցությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները, իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, այդ թվում՝ ընտրական բարեփոխումներ, և դրանց հիման վրա նոր ընտրությունների անցկացնել։

Ավելի վաղ Factor TV-ն ներկայացրել էր, որ Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են զանգվածային ընտրախախտումների պայմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի