ՀՔԱՎ: Դատարանը վճռեց Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին 2 տարով զրկել մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով նրանք կազատվեն պատժից
Հասարակություն
25.09.2018 | 18:202018 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Մ.Մելքոնյանի, վճռեց լրացուցիչ պատիժ նշանակել 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ:
Դատարանը վճռեց ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին զրկել մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից երկու տարի ժամկետով։ Միաժամանակ դատարանը վճռեց ամբաստանյալներին ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ