Ի՞նչ զենք է գնել Ադրբեջանը Ռուսաստանից 1.5 տասնամյակում. երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մանրամասները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
Բոլորը

Սեպտեմբերի 25-27-ը Բաքվում անցկացվում է պաշտպանական ոլորտի ADEX 2018 ադրբեջանական միջազգային երրորդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ավելի քան 200 ընկերություններ աշխարհի 32 երկրից: Ավանդաբար այս միջոցառմանը մասնակցում է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Միջոցառման համատեքստում ռուսական ՏԱՍՍ-ը ծավալուն անդրադարձ է կատարել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը՝ ներկայացնելով, թե 2006-2018 թվականներին ի՞նչ սպառազինություն է Բաքուն գնել Մոսկվայից և ի՞նչ քանակությամբ:

Հոդվածի համաձայն՝ Ռուսաստանն առաջատարների թվում է այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է ձեռք բերում: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է գնել, և այս ցուցանիշն աճելու է:

Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 2005 թվականը, Մոսկվան Բաքվին զենք չէր մատակարարում, մինչդեռ 2006-2016 թվականներին, Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) գնահատմամբ, Ադրբեջան ներկրված պաշտպանական արտադրանքի շուրջ 22%-ն արդեն ռուսական արտադրության սպառազինություն է:

2005 թվականից ի վեր Ռուսաստանն Ադրբեջանին ուղղաթիռներ, տանկեր, հաուբիցներ, զրահապատ և ռազմական մեքենաներ է մատակարարել: 2009 թվականին 300 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել՝ Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին, որոնք պատվիրատուն ստացել է 2010-2011 թվականներին: 2010 թվականին Բաքուն նաև 100 հակատանկային «Կոռնետ-Է» համալիր է ստացել:

2013-2018 թվականներին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է շուրջ 1 միլիարդ դոլարի պայմանագրերի խոշոր փաթեթ, որի շրջանակում ադրբեջանական կողմը ՌԴ-ից ստացել է նոր արտադրության սպառազինությունների զգալի ծավալ՝ T-90C 100 հատ տանկ, 118 հատ БМП-3 մարտական մեքենա, 230 հատ 82А զրահափոխադրիչ, 166 հրետանային համակարգ, այդ թվում՝ 18 հատ «Մստա-С» ինքնագնաց հաուբից, 18 հատ «Վենա», «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 18 մարտական մեքենա, ТОС-1А «Սոլնցեպյոկ» համակարգի 24 մարտական մեքենա:

Այսքանով, սակայն ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցություն չի սահմանափակվում: 2010 թվականից երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծոցում, մասնակցում են նաև Կասպյան տարածաշրջանի երկրների վարժանքներին: 2000 թվականից էլ, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված «ՌԴ պաշտպանության նախարարության բուհերում զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագրի շրջանակում, ադրբեջանցի սպաներն ու կուրսանտներն անհատույց հիմունքով կրթություն են ստանում ՌԴ ուսումնական հաստատություններում: